
Բանջարեղենով և Ֆետա պանրով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ջրի մեջ լցնում ենք կարագը, աղը, ավելացում ենք ալյուրն ու փափուկ խմոր հունցում: Խմորը գնդում ենք, ծածկում սրբիչով և թողնում հասունանա:

- Պատրաստում ենք միջուկը: Դդումը շատ մանր խորանարդիկներ ենք բաժանում և 5 րոպե տապակում: Բոլոր կանաչիները կտրատում ենք, այնոհետ ֆետան փշրում ենք, լցնում զանգվածի մեջ և խառում:

- Վերջում ավելացնում ենք քերիչով անցկացրած պանիրը և աղ ու պղպեղ ենք ցանում:

- Խմորը գնդերի ենք բաժանում և բոլորը բարակ գրտնակում: Այնուհետև մի կողմի վրա լցնում ենք միջուկը:

- Մյուս կողմը վրա ենք բերում և ձևավոր դանակով ծայրերը ձևավորում:

- Կարկանդակը երկու կողմից տապակում ենք մարմանդ կրակին՝ առանց բուսայուղի:

- Ահա և վերջ:

Յուրահատուկ համեղ կարկանդակ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: