Բիսկվիթային տորթ հաղարջով ու եփովի կրեմով
Բաղադրիչներ
- ալյուր - 1 ճ/գ
- շաքարավազ - 1 բաժակ
- ձու - 5 հատ
- բուսայուղ - 4 ճ/գ
- օսլա (крахмал) - 1 ճ/գ
- կարագ - 50 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 120 գր
- վանիլային շաքար - 1 տուփ
- կաթ - 0,5 լ
- ալյուր - 2 ճ/գ
- Ինչպես նաև՝
- հաղարջ սև - 250 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձուն շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև զանգվածը կրկնակի շատանա։
- Ավելացնում ենք վանիլային շաքարավազը, մաղով անցկացրած ալյուրը, օսլան ու փխրեցուցիչը։ Զգուշորեն հարում ենք ցածր արագությամբ, ապա ավելացնում ենք բուսայուղը։
- Ձևամանը պատում ենք կարագով, լցնում ենք խմորն ու 45 րոպե թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք եփովի կրեմը, որի համար դեղնուցը շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Ապա ավելացնում ենք տաք կաթը, կրկին հարում ու դնում ենք թույլ կրակի վրա։ Եփում ենք այնքան, մինչև զանգվածը պնդանա։ Ավելացնում ենք վանիլային շաքարը, խառնում ու ստանում ենք միասեռ, պինդ զանգված։
Հանում ենք կրակի վրայից, սառեցնում ենք ու ծածկում սննդային պոլիէթիլենային թաղանթով։
- Խմորաշերտը բաժանում ենք երկու հավասար մասերի։ Առաջին շերտը պատում ենք սև հաղարջով։
- Դնում ենք երկրորդ խմորաշերտը, լցնում ենք հաղարջը (ավելի քիչ, քան առաջին շերտի դեպքում էր), պատում ենք կրեմով ու թողնում ենք, որ ներծծվի։
Կարելի է համտեսել մեկ բաժակ սուրճի կամ թեյի հետ։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: