- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 20-25 minutes
Գաթա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմոր ենք հունցում: 2.5 բաժակ այուրը, աղը, փխրեցուցիչը և խոշոր խորանարդիկներով կտրատած 125 գր կարագը լցնում ենք բլենդերի մեջ:
- Զանգվածը փշրանքի ենք վերածում (կարող ենք նաև կարագը ալյուրի հետ ձեռքերով տրորել), այնուհետև կարագով փշրանքի մեջ ենք ավելացնում ձուն ու կեֆիրը:
- Փափուկ և նուրբ խմոր ենք հունցում, սննդային փաթեթով ծածկում և 30 րոպեով դնում սառնարանը:
- Քանի դեռ խմորը սառնարանում է, պատրաստում ենք միջուկը: Մնացած կարագը հալեցնում ենք և վրան 1 բաժակ ալյուր, շաքարավազ և վանիլին ավելացնում:
- Զանգվածը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա. պետք է փափուկ զանգված ստանանք, որը հնարավոր է քսելով տարածել:
- Խմորը 2 մասի ենք կիսում և յուրաքանչյուրը 3-4մմ հաստությամբ գրտնակում:
Միջուկը 2 մասի ենք կիսում և տարածում գրտնակած շերտերի վրա՝ մի կողմից մոտ 10 սմ բաց թողնելով:
- Շերտերը ռուլետաձև փաթաթում ենք և վրան դեղնուց քսում:
- Դանակի բութ մասով ռուլետի երկայնքով գծեր ենք անում, այնուհետև 7-8 մասի կիսում:
- Գաթաները դնում ենք տապակի մեջ և 175 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե թխում ՝ մինչև ոսկեգույն երանգ ստանանք:
Ստացանք 14-16 գաթա: Պատրաստի գաթաները սառեցնում ենք, դնում հերմետիկ ամանի մեջ (այդպես դրանք մի քանի օր թարմ կմնան):
Ի դեպ, գաթա պատրաստելու համար, կեֆիրը կարող ենք նաև մածունով փոխարինել, կամ էլ այդ երկու տարբերակները համակցել: Երբեմն գաթայի խորիզի մեջ նաև ընկույզ են օգտագործում, քանի որ այդպես նույնպես շատ համեղ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
BAREV DZEZ XTACRAC KATOV DZVOV SHAQARAVAZOV EV ALYUROV INCH BAXADRATOMS UNEQ??
Բարև Ձեզ: Խորհուրդ ենք տալիս պատրաստել ահա այս թխվածքը 🙂
http://www.cooks.am/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D5%AD%D5%BF%D5%A1%D6%81%D6%80%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D5%BE/
isk ete blender cka karox enk mikserov harel
Բարև Ձեզ Նվարդ ջան, մեզ պետք է ստանալ փխրուն խմոր, որը հարիչով ոչ մի կերպ չի ստացվի: Կարող ենք առաջարկել որպես այլընտրանք այուրը, աղը, փխրեցուցիչը լավ խառնել, լցնել սեղանի վրա, ապա ավելացնել խոշոր խորանարդիկներով կտրատած և նախապես լավ սառեցված կարագը և սուր դանակով ալյոււրի մեջ գլորելով մանրացնել կարագը մինչև փշրանքանման խմորի ստացումը:
Խնդրում եմ նորից ասեք խորիզի բաղադրիչների քանակը, քանի որ պարզ չէր գրված:
Բարև Ձեզ, խորիզի համար անհրաժեշտ է կարագ, արագ, շաքարավազ և վանիլին: 125 գր կարագը հալեցնում ենք և վրան 1 բաժակ ալյուր (160 գր), շաքարավազ (100 գր) և 2 թ/գդ վանիլին ավելացնում 🙂
barev dzez es karag u margarin chunem hnaravore yuxov xmorn patrastel
Բարև Ձեզ, սիրելի Հասմիկ, իհարկե կարող եք պատրաստել նաև յուղով: 🙂