Դարչինով բուլկիներ
Բաղադրիչներ
- կաթ - 200 գր
- խմորիչ (չոր ) - 20 գր
- շաքարավազ - 0.5 բաժակ
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 4 բաժակ
- Միջուկի համար`
- կարագ - 30 գր
- շաքարավազ - 0.5 բաժակ
- դարչին - 5 թ/գ
- վանիլին - ըստ ճաշակի
- Գլազուրի համար`
- շաքարի փոշի - 0.5 բաժակ
- պանիր մասկարպոնե - 250 գր
- կարագ - 50 գր
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչն արթնացնելու համար տարայի մեջ լցնում ենք կաթը ոչ շատ տաք վիճակում և շաքարավազը: Այնուհետև լցնում ենք խմորիչը և խառնում ենք՝ թողնելով 10-15 րոպե:
- Պատրաստում ենք ջնարակը, որի համար սերուցքային պանիրը լցնում ենք հարիչամանի մեջ, ավելացնում ենք փափկած կարագն ու շաքարի փոշին և հարում ենք: Այնուհետև պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ շաքարավազը, դարչինը և վանիլինը լցնում ենք առանձին տարայի մեջ, ապա խառնում ենք:
- Շարունակում ենք խմորը հունցելու գործընթացը ՝ խմորիչային զանգվածին ավելացնելով ձուն, աղը, հալեցրած կարագը և խառնում ենք: Ապա ավելացնում ենք ալյուրը (չափը պայմանավորված է ալյուրի որակով) և խառնում ենք գդալով, ապա՝ ձեռքերով:
- Ստացված խմորը վերածում ենք գնդի ու թողնում ենք, որ հանգստանա և մեծանա մոտ 3 անգամ: Սկսում ենք պատրաստել դարչնով բուլկիները: Խմորագունդը դնում ենք սեղանին և փորձում ենք ստանալ ուղղանկյուն՝ սկզբում աշխատելով ձեռքերով, ապա՝ գրտնակով:
- Փորձում ենք բացել 0.5 հաստությամբ խմորաշերտ: Հալեցրած կարագը վրձնի օգնությամբ տարածում ենք խմորաշերտի երկայնքով: Այնուհետև տարածում ենք դարչնի ու շաքարավազի խառնուրդը:
- Խմորաշերտը զգուշորեն փաթաթում ենք:
- Վերածում ենք ռուլետի, որից հետո կտրատում ենք ու տեղադրում յուղաթղթապատ ձևամանի մեջ՝ չմոռանալով յուղապատել յուղաթուղթը:
- Ռուլետ-բուլկիները 30 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Թխվելուց հետո տաք վիճակում պատում ենք ջնարակով:
Կարող եք մատուցել 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ:
Բարի վայելում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: