
 
        
        - Yield: 3 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 15 minutes
Ելակով ժելե
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- ժելեի վրա եռացրած ջուր ենք լցնում և ստացված հեղուկը լցնում բարձր բաժակների մեջ։ Եթե ուզում ենք, որ ժելեն, ոչ թե հավասար շերտով սառչի, այլ անկյունագծով, ապա բաժակները սառնարանում թեքությամբ ենք դնում։
 Պատրաստում ենք կաթնաշոռային շերտը: Կաթնաշոռը շաքարավազի և թթվասերի հետ խառնում ենք և լավ տրորում։ 100 մլ ջրում լուծում ենք 10 գր ժելատինը և ավելացնում կաթնաշոռի վրա։ Կաթնաշոռային զանգվածը լցնում ենք մի քիչ պնդացած ժելեի վրա և կրկին բաժակները դնում ենք սառնարանի մեջ, որպեսզի ժելեն պնդանա։
  
- Ելակը մանրացնում ենք։ Ելակով խյուսը խառնում ենք շաքարի փոշու հետ, որպեսզի խյուսի համը ներդաշնակ լինի։ Այնուհետև զանգվածը դնում ենք կաթնաշոռային շերտի վրա։
  
- Այժմ հերթն ընկույզինն է։ Կարելի է օգտագործել ցանկացած ընկույզ։ Ընկույզը մանրացնում ենք և դնում պատրաստի աղանդերի վրա։ Ընկույզի վրա ելակ ենք դնում, որը կարող ենք դնել թե կտրած և թե ամբողջական վիճակում։
  
- Բարի ախորժակ:
  
Այսպիսով ստացանք շատ համեղ ելակով ժելե, որն ամառային տաք օրերին Ձեզ կզովացնի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
 
				         
											 
											 
											 
											 
											 
															 
															 
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: