
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Թթվասերային կարկանդակ խնձորով ու դարչինով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզը բլենդերով մանրացնում ենք։

- Ավելացնում ենք շաքարավազն ու դարչինը և խառնում ենք։

- Խնձորները կեղևահանում ու լուսնաձև կտրատում ենք։

- Պատրաստում ենք խմորը, որի համար փափկած կարագը, շաքարավազն ու վանիլակին շաքարը հարում ենք։

- Ավելացնում ենք ձուն ու շարունակում ենք հարել։

- Լցնում ենք թթվասերն ու հարում ենք։

- Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և հարում ենք մինչև ստանանք միասեռ զանգված։

- Ավելացնում ենք կտրատած խնձորն ու խառնում ենք գդալի օգնությամբ։

- Ձևամանը (22 սմ տրամագծով) կարագապատում ենք ու խմորի մի մասը լցնում ենք մեջը։

- Այնուհետև լցնում ենք մանրացրած ընկույզը։

- Լցնում ենք մնացած խմորն ու հավասարապես տարածում ենք։ Թխում ենք 50-60 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։

- Մեր համեղ կարկանդակը պատրաստ է։

Խնձորով, ընկույզով ու դարչինով նրբահամ թթվասերային կարկանդակը հիանալի տարբերակ է թեյախմությունն իսկական տոն դարձնելու համար։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: