- Yield: 1 ժամ անց
- Cook Time: 20 minutes
Թխվածք «Մրջնաբույն»
Բաղադրիչներ
- ալյուր - 300 գր
- շաքարավազ - 40 գր
- թթվասեր - 100 գր
- կարագ - 150 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- շոկոլադ
- խտացրած կաթ եփված - 380 գր
- կարագ - 120 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը լցնում ենք առանձին տարայի մեջ ու խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք փափկած կարագն ու թթվասերը։
- Ստանում ենք փափուկ խմորագունդ։
- Խմորը բաժանում ենք երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ և 1-1,5 ժամ պահում ենք սառնարանում։
- Խմորը սառցախցիկից հանում ենք, խոշոր քերիչով անցկացնում ենք՝ անմիջապես լցնելով յուղաթղթապատ ձևամանի մեջ։
- Թխում ենք 15-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ստացված խմորները թեթևակի տրորում ենք ու լցնում տարայի մեջ։ Իսկ այդ ընթացքում քերում ենք երկրորդ գունդը։
- Այժմ պատրաստում ենք կրեմը, որի համար կարագը, խտացրած կաթը հարում ենք։ Այնուհետև ստացված կրեմային զանգվածը խառնում ենք խմորին և 30 րոպե պահում ենք սառնարանում։
- Ձևավորում ենք բուրգեր։ Ցանկության դեպքում զանգվածին կարելի է նաև ըկույզ ավելացնել։
Ձևավորում ենք հալեցրած շոկոլադով։
Համեղ ու նրբահամ թխվածք, որը կարելի է վայելել ցանկացած ըմպելիքի հետ։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Jisht e chem porcel bayc teskic erevum e vor hiasqanch e
Սիրելի Ասյա, իսկապես շատ համեղ են։ Անպայման փորձեք։ 🙂
Իսկ խտացրած կաթը քանի րոպե/ժամ պիտի եփվի?
Սիրելի Անահիտ, խտացրած կաթը պետք է եփել 1․5-2 ժամ։:)
Իսկ խտացրած կաթի հետ որքան կարագ ենք հարում,և մեկել ինչքան մրջնաբույն է ստացվում?
Բարև Ձեզ, հարգելի Զառա։ Շնորհակալություն հարցման համար։ Խտացրած կաթի հետ հարում ենք 120 գր կարագ։ Ստացվում է միջինը 8-12 մրջնաբույն։ 🙂