- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30-40 minutes
Թխվածք “Lemon bars”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սկսում ենք կիտրոններից։ Կիտրոնները 2 մասի ենք բաժանում և հյութը քամում ենք։ Այն մեզ ավելի ուշ պետք կգա։
- 1,5 կիտրոնի կեղևը մաքրում ենք և բլենդերի մեջ մանրացնում։
- Պատրաստում ենք խմորը։ Կարագը, ալյուրը, շաքարավազն ու աղը բլենդերի մեջ փշրանքի ենք վերածում, այնուհետև ավելացնում ենք կիտրոնի կեղևը։ Խմորը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և սեղմում ենք։ Թխում ենք 15-20 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Քանի դեռ խմորը ջեռոցում է, պատրաստում ենք միջուկը։ Ձվերը մի քիչ հարում ենք, ավելացնում ենք կիտրոնահյութը, շաքարավազն ու կիտրոնի կեղևը։ Մի քիչ հարում ենք։
- Ալյուր ենք լցնում և լավ խառնում ենք։ Խմորի վրա ենք լցնում միջուկը և ևս 30-40 րոպե թխում ենք` մինչև միջուկը հստակ ձև ընդունի։
- Թխվածքը մոտ 15 րոպե ձևամանում ենք թողնում, որ սառչի, այնուհետև քառակուսաձև կտրատում ենք։ Վրան շաքարի փոշի ենք ցանում։ Ցանցի վրա ևս 15 րոպե սառեցնում ենք։
Եթե կիտրոնով թխվածք եք սիրում, ապա Ձեզ կհետաքրքրի նաև մեր կիտրոնով ռուլետի բաղադրատոմսը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: