- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35 minutes
Խնձորով պիրոգ թթվասերային կրեմով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագն ու ալյուրը տրորում ենք՝ վերածելով փշուրանման զանգվածի։
Այնուհետև ավելացնում ենք ձուն ու շաքարավազը և խառնում ենք։
- Խմորը վերածում ենք գնդի, ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 30 րոպե պահում ենք սառնարանում։
- Խնձորները կեղևահանում ենք, հեռացնում ենք միջուկն ու դանակի օգնությամբ ցանցանման նախշեր ենք անում։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար ձուն հարում ենք շաքարավազի հետ՝ վերածելով փրփրանման զանգվածի։ Ավելացնում ենք թթվասերն ու կրկին հարում ենք։
- Խմորը հանում ենք սառնարանից, բացում ու դնում ենք ալրապատ և կարագապատ ձևամանի մեջ (20 սմ տրամագծով): Խնձորները դնում ենք խմորաշերտի վրա, ապա լցնում ենք թթվասերային զանգվածը։
- Թխում ենք 30-35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, մինչև միջուկը պնդանա։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: