
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Խուրմայով ” Սնիկերս ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խուրմաները կորիզհան ենք անում և մանր կտրատում:

- Վրան լցնում ենք եռացրած ջուր և 1 թ/գդ սոդա: Այդպես թողնում ենք 20-25 րոպե:

- Պատրաստում ենք խմորը: Կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Խուրմաները լցնում ենք մաղի մեջ և թողնում, որ ջուրը հոսի: Այնուհետև ավելացնում ենք ալյուրը, շաքարարավազը, կարագը, ձվերն ու 1 թ/գդ փխրեցուցիչը: Լավ խառնում ենք, մինչև փափուկ խմոր ստանանք:

- Ջեռոցը 200 աստիճան տաքացնում ենք: Ստացված խմորը բաժանում 3 մասի և յուրաքանչյուրը 20 րոպե թխում: Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում, որ խմորները հովանան:

- Պատրաստում ենք կրեմը: Եփած խտացրած կաթն ու կտրատած կարագը լավ հարում ենք: Խմորները կրեմապատում ենք և դնում իրար վրա:
Տորթի կողքերն ու վերնամասը զարդարում ենք մանրացրած ընկույզներով, իսկ վրան շարում խուրմաներ:

- Նման հաճույքից չի հրաժարվի ոչ ոք:

Ամանորից հետո Խուրմայով ” Սնիկերս ”- ը այն է, ինչ անհրաժեշտ է Ձեզ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: