- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Հավ կարտոֆիլով և սնկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 5-6 չափաբաժնի համար։
Կարագը, աղն ու պղպեղը լցնում ենք ամանի մեջ։
- Ապա ավելացնում ենք կտրատված սոխն ու սխտորը: Ստացված զանգվածը լավ խառնում ենք։
Հավը խոհանոցային անձեռոցիկներով չորացնում ենք։ Վրան կարագով խառնուրդն ենք քսում։ Մատերը զգուշորեն մտցնում ենք կրծքամսի և կաշվի միջև և համեմում։ Հավի տոտիկները կապում ենք և տեղափոխում հրակայուն ամանի մեջ։
Կարտոֆիլը 4-6 մասի ենք բաժանում։ Դնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք բուսայուղն ու աղը և խառնում։
- Կարտոֆիլը շարում ենք հավի շուրջը։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 1 ժամ եփում ենք։ Այնուհետև ջեռոցից հանում ենք, ավելացնում ենք 2 մասի բաժանած շամպինիոնները, խառնում ենք կարտոֆիլի հետ և ձևամանը կրկին տեղափոխում ենք ջեռոցի մեջ։ Եփում ենք մոտ 20-30 րոպե, մինչև հավը պատրաստ լինի։
Նախքան կտրելը, հավը 10 րոպե հանգիստ ենք թողնում։
Մատուցում ենք։
Ի դեպ, կարտոֆիլով և սնկով հավ պատրաստելիս, կարող ենք սունկն ավելացնելուց հետո վրան պանիր շաղ տալ, շատ համեղ կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: