
- Prep Time: 1ժ 10 րոպե
- Cook Time: 30 minutes
Հունգարական կարկանդակ «Ժերբո»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 200 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 80 գր
- ալյուր - 500 գր
- խմորիչ (չոր ) - 3 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- Միջուկի համար՝
- ջեմ դեղձի - 400 գր
- ընկույզ - 200 գր
- շաքարավազ - 2 ճ/գ
- Գլազուրի համար՝
- շոկոլադ սև - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, փխրեցուցիչը, խմորիչն ու շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։

- Ստացված զանգվածը խառնում ու ավելացնում ենք ձուն։

- Ավելացնում ենք հալեցրած կարագը:

- Ստացված խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպե թողնում ենք սառնարանում:

- Պատրաստում ենք միջուկը, որի համար ընկույզը մանրացնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու դեղձի ջեմը և խառնում ենք:

- Խմորը բաժանում ենք 3 հավասար ուղղանկյունաձև մասերի: Շերտերից մեկը դնում ենք ալրապատ ձևամանի մեջ:

- Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում ենք:

- Դնում ենք երկրորդ շերտը, կրկին պատում ենք միջուկով, ապա ծածկում ենք երրորդ շերտով:

- Թողնում ենք 20-30 րոպե, որ հանգստանա, ապա թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Շոկոլադը հալեցնում ենք սերուցքով լի կաթսայի մեջ:

- Հալեցրած շոկոլադը լցնում ենք կարկանդակի վրա:

- Աներևակայելի համեղ կարկանդակը պատրաստ է։

Կարկանդակի համը կընդգծվի թեյի հետ վայելելու դեպքում։
Բարի վայելում։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: