- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 20 minutes
Նրբերշիկով և կարտոֆիլով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, շաքարավազը և 1 ճ/գդ ալյուրը, խառնում ենք և տաք տեղում թողնում 15 րոպե: Այնուհետև ավելացնում ենք 1 ձուն, 1 պտղունց աղը, բուսայուղը և մնացած ալյուրը: Խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպե հանգիստ թողնում:
- Պատրաստում ենք միջուկը: Կարտոֆիլը եփում ենք, ջուրը թափում և կարագի ու աղի հետ խյուսի վերածում: Սոխը տապակում ենք մինչ ոսկեգունելը, հովացնում ենք և լցնում միջուկի մեջ:
- Խմորը մասերի ենք բաժանում, մի փոքր տափակեցնում, մեջը լցնում ենք կարտոֆիլային միջուկն ու մեկ կտոր նրբերշիկ և կարկանդակներ ենք ձևավորում:
- Կարկանդակները շարում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և 20 րոպե հանգիստ թողնում: Այնուհետև վրան ձու ենք քսում և քունջութ ցանում:
- Տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 20 րոպե:
- Վայելում ենք:
Փոքրիկների համար համեղ կարկանդակ պատրաստելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: