- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ ընկույզով
Բաղադրիչներ
- ալյուր - 150 գր
- կակաո - 2 ճ/գդ
- աղ - 0.5 թ/գդ
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 160 գր
- վանիլին - 1 պտղունց
- ձու - 2 հատ
- շոկոլադ սև - 150 գր
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - 100 գր
- հնդկական ընկույզ - 100 գր
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - 300 գր
- աղ - 1պտղունց
- կարագ - 4 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- կաթ - 70 մլ
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Նախօրոք պատրաստում ենք բեզեն ահա այս եղանակով:
Խառնում ենք ալյուրը, 2 ճ/գդ կակաոն և աղը: Մեկ այլ ամանի մեջ հարում ենք 50 գր կարագը, շաքարավազն ու վանիլինը և հատ առ հատ ավելացնում ենք ձվերը:
Կակաոյով զանգվածը լցնում ենք ձվային զանգվածի մեջ և լավ հարում:
- 20 x 20 չափսի ձևամանը յուղաթղթապատում ենք և խմորը լցնում ենք մեջը: Վրան լցնում ենք շոկոլադի կտորները ու թխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:
- Այս ընթացքում հարում ենք գետնանուշի կարագն ու կարագը և միկրոալիքային վառարանում 20 վայրկյան հալեցնում: Զանգվածը լցնում ենք թխված խմորի վրա և հավասար տարածում:
- Վրան լցնում ենք նախօրոք պատրաստած փոքրիկ բեզեները և 3 րոպեով տեղափոխում ենք ջեռոց:
Հանում ենք ջեռոցից և վրան հնդկական ընկույզ ցանում:
- Պատրաստում ենք ջնարակը: Խառնում ենք շաքարի փոշին և աղը, մեկ այլ ամանի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում կակաոն, կաթը, վանիլինը և համասեռ զանգված ստանում: Զանգվածը լցնում ենք նախորդ զանգվածի մեջ և հարում: Եթե ջնարակը թանձր է, կարող ենք մի փոքր կաթ ավելացնել:
- Ջնարակը հավասար լցնում ենք տորթի վրա, տարածում և տեղափոխում ենք սառնարան:
- Կտրատում ենք և մատուցում:
Յուրահատուկ համեղ թխվածքաբլիթ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: