- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 50 minutes
Պերլովկա մսով և սնկով
Բաղադրիչներ
- գարեձավար (перловая крупа) - 1,5 բաժակ
- միս տավարի - 400 գր
- սունկ շամպինիոն - 200 գր
- ոլոռ - 100 գր
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- զիրա - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելուհամար
Քայլերի հաջորդականություն
- Միսը կտորների ենք բաժանում, բուսայուղով տապակում այնքան, մինչև դառնա ոսկեգույն: Աղ ու պղպեղ ենք ցանում և ըստ ճաշակի համեմունքներ ավելացնում: Լցում ենք ջուրն ու շոգեխաշում մինչև եփվելը (մոտ 40 րոպե): Սնկերը լվանում ենք, մասի բաժանում և լցնում մսի վրա: Շոգեխաշում ենք 10-15 րոպե:
- Գազարը կտրատում ենք ձողաձև, սոխը՝ խորանարդաձև: Բանջարեղենը լցնում ենք մսի ու սնկի վրա, փակ կափարիչով շոգեխաշում 10 րոպե: Հենց որ բանջարեղենը փափկում է, ավելացնում ենք ոլոռը և եփում 2 րոպե:
Գարեձավարը լվանում ենք, մեծ քանակությամբ ջրի մեջ լցնում, թողնում ողջ գիշեր: Առավոտյան ջուրը դատարկում ենք, նորից լվանում ու աղ արած ջրում եփում մինչև պատրաստ լինելը: Հենց որ գարեձավարը պատրաստ է լինում, ջուրը դատարկում ենք ու կաթսան տաք ծածկոցով փաթաթում: Այդ ժամանակ գարեձավարը բացվում է և դառնում շատ փափուկ ու գեղեցիկ:
Գարեձավարին ավելացնում ենք բանջարեղենը, միսն ու սնկերը: Խնամքով խառնում ենք, 1-2 րոպե պահում կրակին ու մատուցում:
- Ահա և վերջ:
Պատրաստում ենք համեղ ու օգտակար պերլովկա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: