
- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35-40 minutes
Պնդուկով և ընկույզով տորթ
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- կարագ - 100 գր
- խտացրած կաթ - 2 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- պնդուկ - 100 գր
- պանիր մասկարպոնե - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- հյութ կիտրոնի - 1-2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- ջուր - 70 մլ
- շաքարավազ - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթ ահա այս եղանակով։ Հովացնելուց հետո այն 3 հավասար մասերի ենք բաժանում։

- Պատրաստում ենք կրեմը։ Ամանի մեջ լցնում ենք մասկարպոնեն, կիտրոնի հյութը և կակաոն։ Լավ հարում ենք ու ավելացնում կարագը։

- Պնդուկը և ընկույզները մանրացնում ենք, լցնում կրեմի մեջ և լավ խառնում։

- Շաքարավազն ու ջուրը դնում ենք մարմանդ կրակին և օշարակ պատրաստում։ Առաջին շերտը տոգորում ենք օշարակով և վրան կրեմ լցնում։ Նույն կերպ վարվում ենք մյուս շերտերի հետ և ամբեղջովին կրեմապատում տորթը։

- Տորթի վրա մանրացրած ընկույզ ենք լցնում, շոկոլադը հալեցնում և կաթացնում ընկույզների վրա։

- Ահա և վերջ։

Պնդուկով և ընկույզով տորթ , որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: