- Yield: 6-8 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 20-25 minutes
Սպանախով և լոլիկով ռուլետ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- սպանախ - 300 գր (սառեցրած)
- ձու - 5 հատ
- պանիր մասկարպոնե - 50 գր
- աղ - 1/2 թ/գդ
- ալյուր - 1/2 թ/գդ
- փխրեցուցիչ - 1/4 թ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 300 գր
- պանիր ֆետա - 120 գր
- սխտոր - 2 պճեղ
- լոլիկ - 100 գր (չորացրած)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Դեղնուցները խառնում ենք սպանախի ու մասկարպոնեի հետ:
- Ավելացնում ենք ալյուրը, աղը ու փխրեցուցիչը և խառնում: Սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփրելը:
- Երկու կեսով ավելացնում ենք սպանախի զանգվածի մեջ, ներքևից վերև շարժումներով խնամքով խառնում:
- Խմորը լցնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ և հարթեցնում:
- Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 12-13 րոպե: Ջեռոցից հանում ենք, սրբիչով փաթաթում ու թուղթը պոկում:
Պատրաստում ենք միջուկը: Պանիրն ու մանրացրած ֆետան խառնում ենք, ավելացնում ճզմած սխտորը: Տարածում ենք սպանախով խմորի վրա: Վրայից շարում ենք շերտ-շերտ կտրատած լոլիկները:
- Ռուլետի նման փաթաթում ենք:
- Փաթաթում ենք թաղանթի կամ նրբաթիթեղի մեջ, գիշերը պահում սառնարանում: Հետո կտրատում ենք ու մատուցում:
Այս ռուլետ նրբուտեստը շատ հարմար է տարբեր տոնական սեղանների համար, այն կարելի է պատրաստել նաև առանց լոլիկի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: