
Սպանախով սպագետտի
Բաղադրիչներ
- սպանախ - 70 գր
- սխտոր - 2 հատ
- մաղադանոս - 10 գր
- ձիթայուղ - 40 մլ
- պանիր պարմեզան - 50 գր
- մայրու ծառի ընկույզ (кедровые орехи) - 40 գր
- կարագ - 40 գր
- սպագետտի - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Սպանախի տերևները, կտրատած պանիրն ու սխտորը լցնում ենք բլենդերի մեջ։

- Մայրու ծառի ընկույզը մի փոքր տապակում ենք չոր տապակի մեջ։

- Կտրատած մաղադանոսը, ընկույզը, սպանախը, պանիրն ու սխտորը բլենդերով հարում ենք։

- Ավելացնում ենք կարագն ու խառնում՝ ստանալով միջին պնդության սոուս։

- Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ձիթայուղն ու սպագետտին եփում այդ կաթսայի մեջ։

- Մատուցում ենք տաք վիճակում սոուսի հետ միասին։

Թողնել պատասխան
Մուտք եղեք: