
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 45 minutes
Տանձով կարկանդակ սերուցքային կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 100 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- ալյուր - 300 գր
- Միջուկի համար՝
- պանիր սերուցքային - 250 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 3 հատ
- տանձ - 6 հատ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքարավազի հետ՝ վերածելով կրեմային զանգվածի։

- Ավելացնում ենք դեղնուցներն ու շարունակում ենք հարել։ Այնուհետտև լցնում ենք այուրն ու ստանում պինդ խմոր։

- Կեքսի համար նախատեսված ձևամանը պատում ենք պերգամենտով և խմորը տարածում ենք ձևամանի երկայնքով։

- Սերուցքային պանիրը հարում ենք շաքարավազի հետ, հատ-հատ ավելացնում ենք ձուն՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով։

- Ստացված կրեմը լցնում ենք խմորով պատված ձևամանի մեջ։ Տանձերի կեղևները հեռացնում ենք։

- Մաքրած տանձերը դնում ենք կրեմի մեջ։

- Թխում ենք մոտ 45 րոպե նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։

Յուրօրինակ ու շատ համեղ թխվածք թեյի հետ վայելելու համար։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: