
- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Տապակած կարտոֆիլ համեմունքներով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 կգ
- ծիտրոն - 1 թ/գդ
- պղպեղ կարմիր - 0.5 թ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 պտղունց
- բուսայուղ - 40 գր
- կարագ - 20 գր
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը մաքրում ենք, երկայնակի կտրատում: Ջուրը եռացնում ենք, աղ ենք ավելացնում, կտրատած կարտոֆիլը լցնում ենք ջրի մեջ և ուժեղ կրակի վրա եռացնում ենք 2 րոպե: Կարտոֆիլը լցնում ենք ցանցի մեջ ու սառը ջրով լվանում:

- Կարագը հալեցնում ենք, խառնում բուսայուղի հետ, ավելացնում ենք համեմունքները, աղն ու սխտորը:

- Կարտոֆիլը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում համեմունքներով սոուսը և լավ խառնում:

- Կարտոֆիլը ցնում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ և տարածում: Եփում ենք 200 աստիճանում, 45 րոպե:

- Մատուցելուց կարտոֆիլի վրա կանաչ սոխ ենք կտրատում:

Պատրաստեցինք համեմունքներով կարտոֆիլ , որը կդառնա Ձեր փոքրիկների սիրելի ուտեստը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Համեղ էր շատ !
Անչափ շնորհակալ ենք 🙂
Անչաաափ համեղ էր, շատ շնորհակալություն բաղադրատոմսի համար !!!!
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂