- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Տավարի լեզու երեք սոուսով
Բաղադրիչներ
- լեզու տավարի
- Սնկով ու սերուցքով սոուս
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200 գր
- սունկ շամպինիոն - 100 գր
- սոխ - 50 գր
- սխտոր - 1 ատամիկ
- ալյուր
- կարագ
- աղ
- պղպեղ
- Խնձորով ու քարրիով սոուս
- խնձոր - 2 հատ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 գր
- սոխ - 50 գր
- քարրի - 1-2 թ/գ
- կարագ - 1 ճ/գ
- աղ
- պղպեղ
- Թթվասերով ու ձիթապտղով սոուս
- թթվասեր - 150 գր
- վարունգ մարինացված - 70 գր
- ձիթապտուղ կանաչ - 30 գր
- քացախ խնձորի - 1 թ/գ
- սոխ կանաչ
- աղ
- պղպեղ
Քայլերի հաջորդականություն
- Տավարի լեզուն դնում ենք ջրով լի տարայի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի ու եփում 2-2,5 ժամ միջին կրակի վրա։ Պատրաստ լինելուց 30 րոպե առաջ համեմում ենք աղով։ Այնուհետև կտրատում ենք ու դնում մատուցվող ափսեի մեջ։
- Պատրաստում ենք սրուցքով ու սնկով սոուսը, որի համար տապակի մեջ հալեցնում ենք կարագը, լցնում ենք մանր կտրատած սոխն ու տապակում այնքան, մինչև թափանցիկ դառնա։
- Ավելացնում ենք մանր կտրատած սունկն ու տապակում ենք այնքան, մինչև հեղուկը ներծծվի։ Ապա ավելացնում ենք ճզմած սխտորն ու համեմում աղով և պղպեղով։
- Լցնում ենք ալյուրը, ապա՝ սերուցքն ու եփում ենք այնքան, մինչև զանգվածը թեթևակի պնդանա։
- Պատրաստում ենք երկրորդ սոուսը, որի համար փոքրիկ կաթսայի մեջ հալցնում ենք կարագը, լցնում ենք մանր կտրատած սոխն ու տապակում։
- Ավելացնում ենք խնձորն ու շոգեխաշում այնքան, որ փափկի։
- Ստացված զանգվածը բլենդերով հարում ենք։
- Ավելացնում ենք քարին, ապա համեմում աղով ու պղպեղով։
- Լցնում ենք սերուցքն ու մի քանի րոպե եփում թույլ կրակի վրա։
Խնձորով ու քարիով սոուսը նույնպես պատրաստ է։
- Պատրաստում ենք երրորդ սոուսը, որի համար թթվասերը լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած վարունգը, ձիթապտուղն ու կանաչ սոխը։ Ավելացնում ենք քացախը և համեմում ենք աղով ու պղպեղով։
- Երրորդ սոուսը նույնպես պատրաստ է։
Տավարի լեզուն մատուցում ենք տաք վիճակում այս երեք սոուսներից որևէ մեկի հետ կամ երեքի հետ միասին։
Նուրբ համեղ ու դելիկատեսային լեզուն այս երեք սոուսներով կդառնա Ձեր տոնական սեղանների լավագույն ուտեստը կամ հագեցնող ընթրիք ողջ ընտանիքի համար։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: