

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Տավարի միսը մոնղոլական ձևով
Բաղադրիչներ
- միս տավարի - 400 գր (սթեյք)
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 ճ/գդ
- բուսայուղ - ըստ անհրաժեշտության
- կոճապղպեղ (имбирь) - 2 թ/գդ
- սխտոր - 3 պճեղ
- սոյայի սոուս - 100 մլ
- ջուր - 50 մլ
- եղեգնաշաքար - 3 ճ/գդ
- սոխ կանաչ - ըստ ճաշակի
- բրինձ - մատուցելու համար
Քայլերի հաջորդականություն
- Սթեյքը պատրաստում ենք այս բաղադրատոմսի համաձայն:
Սթեյքը բարակ շերտերով կտրում ենք, թաթախում օսլայի մեջ ու երկու կողմից տապակում բուսական յուղով: Հենց որ միսը ոսկեգունում է, վերցնում ենք թավայից ու դնում թղթյա անձեռոցիկի վրա:
- Սխտորը մանրացնում ենք, կոճապղպեղը մանր քերում: Լցնում ենք թավայի մեջ ու մի քանի վայրկյան բովում, որպեսզի անուշ բույրը տարածվի: Ավելացնում ենք ջուրը, շագանակագույն շաքարավազն ու սոյայի սոուսը: Եփում ենք 2 րոպե, հետո միսը լցնում սոուսի մեջ ու ևս 3 րոպե եփում:
- Մոնղոլական ձևով պատրաստված տավարի միսը մատուցում ենք կտրատած կանաչ սոխով ու խաշած բրնձով:
Մոնղոլական ձևով պատրաստված տավարի միսը դուր կգա հատկապես ասիական խոհանոց սիրողներին, այնպես որ, եթե Ձեր շրջապատում այդպիսի մարդիկ կան, շտապե՛ք ուրախացնել նրանց 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շնորհակալություն բաղադրատոմսը կիսելու համար, այն շատ հաջող ստացվեց:
Շնորհակալ ենք Ձեզ, որ հետևում եք մեր բաղադրատոմսերին 🙂
Շատ հաջող բաղադրատոմսը էր :
Շատ շնորհակալություն 🙂