- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Զահեր
Բաղադրիչներ
- «Զահեր» բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 180 գր
- ձվի դեղնուց - 6 հատ
- ձու - 1,5 հատ
- ձվի սպիտակուց - 2,5 հատ
- ալյուր - 65 գր
- կակաո - 35 գր
- շոկոլադ սև - 65 գր
- կարագ - 65 գր
- Ծիրանի խյուսի համար՝
- չիր ծիրանի - 300 գր
- լիկյոր - 40 մլ (ծիրանի)
- Շոկոլադային գանաշի համար՝
- շոկոլադ սև - 180 գր (70 %)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 280 մլ
- մեղր - 30 գր
- կարագ - 60 գր
- Շոկոլադե ջնարակի համար՝
- ջուր - 120 գր
- ժելատին - 15 գր
- շաքարավազ - 205 գր
- կակաո - 90 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 110 գր
- Նուշի մածուկի համար՝
- նուշ - 90 գր (մաքրած)
- շաքարի փոշի - 90 գր
- Օշարակի համար՝
- ջուր - 85 մլ
- շաքարավազ - 45 գր
- գլյուկոզա - 25 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ խառնում ենք ջուրը, շաքարավազն ու գլյուկոզան: Տաքացնելով հասցնում ենք եռման և մի քանի վայրկյան պահում կրակին: Հովացնում ենք ու փակ տարայով պահում սառնարանում:
Պատրաստում ենք նուշի մածուկը: Նուշը մանրացնում ենք և շաքարի փոշու ու օշարակի հետ խառնում ու հարում այնքան, մինչև համասեռ խառնուրդ ստանանք:
- Պատրաստում ենք «Զահեր» բիսկվիթը: Նուշի մածուկը միկրոալիքային վառարանում փափկացնում ենք, ավելացնում 85 գր շաքարավազ, հետո հատ-հատ դեղնուցները, իսկ վերջում՝ ձվերը:
- Սպիտակուցները հարում ենք, աստիճանաբար ավելացնում 95 գր շաքարավազը: Հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը:
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Ալյուրն ու կակաոն մաղում, շոկոլադը հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Ավելացնում ենք կարագը: Խնամքով ավելացնում ենք մի քիչ հարած սպիտակուց՝ շոկոլադային զանգվածը թեթևացնելու համար:
- Հետո լցնում ենք նուշի մածուկի ու ձվերի խառնուրդը: Նույնպես զգուշությամբ լցնում ու խառնում ենք չոր բաղադրիչները:
- Վերջում ավելացնում ենք մնացած հարած սպիտակուցը:
- Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը բարակ շերտով տարածում վրան: Թխում ենք 10 րոպե: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով (մտցնում ենք խմորի մեջ. եթե չոր է դուրս գալիս, ուրեմն՝ բիսկվիթը թխված է):
- Պատրաստում ենք ծիրանի խյուսը: Ծիրանաչրի վրա մի քիչ ջուր ենք լցնում՝ այնքան, որ պարզապես ծածկի չրերը: Հասցնում ենք եռման և միջին ուժգնության կրակին պահում 15-20 րոպե (կախված չրի կոշտությունից): Լցնում ենք լիկյորը, տրորում ու համասեռ խյուս ստանում:
- Պատրաստում ենք շոկոլադային գանաշը: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Սերուցքը տաքացնում ենք, բայց չենք եռացնում և լցնում ենք մեղրը: Ստացված խառնուրդի 1/3-ը զգուշորեն լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա: Եռանդուն 8-աձև շարժումներով խառնում ենք, նույն կերպ ավելացնում խառնուրդի ևս 1/3-ը, հետո մնացած 1/3-ը:
Հովացնում ենք մինչև 30-40 աստիճան: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած կարագը: Ընկղմվող բլենդերով գանաշը տրորում ենք այնքան, մինչև դառնա համասեռ զանգված:
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Կաթսայի մեջ խառնում ենք ջուրը, շաքարավազը, կակաոն ու սերուցքը: Հասցնում ենք եռման և կրակին պահում ևս 1րոպե: Հովացնում ենք մինչև 50 աստիճան: Ժելատինը լցնում ենք ջրիկ, տաք զանգվածի մեջ ու լավ հովացնում:
- Հավաքում ենք տորթը: Շոկոլադե բիսկվիթը բաժանում ենք երեք հավասար շերտի: Ձևամանի հատակն ու կողքերը պատում ենք յուղաթղթով: Դնում ենք առաջին շերտը, վերցնում մոտ 100 գր ծիրանի չիր ու հավասարաչափ տարածում շերտի վրա: Հետո քսում ենք մոտ 120 գր գանաշ:
- Ծածկում ենք երկրորդ շերտով, նույն կերպ քսում ծիրանի խյուսն ու գանաշը: Դնում ենք երրորդ շերտը, վրան 120 գր գանաշ քսում ու հարթեցնում:
Տորթը տեղափոխում ենք սառնարան ու պահում 12 ժամ:
- Ժամանակը լրանալուն պես կաղապարից հանում ենք, ջնարակը տաքացնում մինչև 37 աստիճան և տորթը ջնարակապատում: Առնվազն 6 ժամով դնում ենք սառնարան: Խորհուրդ է տրվում սառնարանից հանել մատուցելուց 1 ժամ առաջ:
- Ահա և վերջ:
Զահեր տորթի հագեցած ու քաղցր համը Ձեզ միանշանակ դուր կգա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: