- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Տորթ «Պանչո»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- Կրեմի համար՝
- ալյուր - 35 գր
- վանիլին - 5 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- կաթ - 400 մլ
- թթվասեր - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն ու շաքարավազը հարում ենք, ապա ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և շարունակում ենք հարել՝ ստանալով միասեռ զանգված։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու թխում 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Այժմ պատրաստում ենք կրեմը, որի համար ձվի դեղնուցները խառնում ենք շաքարավազւի, վանիլինի և ալյուրի հետ:
- Կաթը եռացնում ենք, լցնում դեղնուցային զանգվածի մեջ և խառնում: Եռացնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Ստացված զանգվածը թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք 2 ճ/գ թթվասեր ու հարում։
- Խմորը հանում ենք ջեռոցից, բաժանում փոքր ու հավասար կտորների։
- այնուհետև բրգաձև դասավորում՝ յուրաքանչյուր շերտը կրեմապատելով։
- Շերտերը ձևավորում ենք բալի հատիկներով ու գլազուրով։
- Ահա և Պանչոն պատրաստ է։
Մեր կայքում կարող եք գտնել նրբահամ թխվածքների բազմաթիվ բաղադրատոմսեր։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: