Փարիզյան դեսերտ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 150 գր
- կարագ - 80 գր
- շաքարի փոշի - 20 գր
- ջուր - 1-2 ճ/գ
- աղ - 1 պտղունց
- Միջուկի համար`
- կաթ - 500 մլ
- թթվասեր՝ յուղ. 30% և ավ. - 200 մլ
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 60 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- վանիլին
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, շաքարի փոշին, աղը լցնում ենք բլենդերի մեջ, ապա ավելացնում ենք սառը կարագը:
- Բլենդերով հարում ենք, որպեսզի ստանանք փշուրանման զանգված: Այնուհետև ավելացնում ենք ջուրն ու կրկին հարում ենք:
- Խմորը հունցում ենք (ոչ շատ երկար), ապա վերածում խմորագնդի և 30 րոպե պահում ենք սառնարանում:
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կաթն ու սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք վանիլինն ու տաքացնում ենք`չհասցնելով եռման աստիճանի:
- Դեղնուցներն ու շաքարավազը հարում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք օսլան ու կրկին հարում ենք:
- Կաթը թանզիֆի միջով անցկացնում ու ավելացնում ենք ձվի զանգվածին ու խառնում ենք: Այնուհետև ստացված զանգվածը կրկին լցնում ենք կաթսայի մեջ:
Եփում ենք մեղմ կրակի վրա այնքան, մինչև պնդանա: Այնուհետև լցնում ենք մեկ այլ տարայի մեջ, ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում:
- Վերցնում ենք 18 սմ տրամագծով ձևամանը, խմորը գրտնակի օգնությամբ բացում ու դնում ենք ձևամանի հատակին:
- Ծածկում ենք պերգամենտով, իսկ վրան լցնում ենք հատիկավորներ, որպեսզի խմորը եփվելու ընթացքում չուռչի: Մենք օգտագործել են լոբի և սիսեռ: Թխում ենք 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Հանում ենք ջեռոցից, պատում ենք կրեմով, ապա կրկին դնում ենք ջեռոցի մեջ և շարունակում ենք եփել նույն ջերմաստիճանով 50-60 րոպե:
- Թողնում ենք, որ սառչի, ապա 30 րոպե պահում ենք սառնարանում: Հանում ենք ձևամանից ու մատուցում ենք:
- Ստացվում է նուրբ և բերանում հալչող դեսերտ:
Վայելում ենք
Թողնել պատասխան
Մուտք եղեք: