- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 25 minutes
Ֆրանսիական աղանդեր «Choux» վանիլային կրեմով
Բաղադրիչներ
- Եփովի խմորի համար՝
- կաթ - 65 գր
- ջուր - 65 գր
- կարագ - 50 գր
- շաքարավազ - 5 գր
- աղ - 2 գր
- ալյուր - 80 գր
- ձու - 125 գր
- Խրթխրթան շերտի համար՝
- կարագ - 30 գր
- շաքարավազ - 38 գր
- ալյուր - 38 գր
- Եփովի վանիլային կրեմի համար՝
- կաթ - 300 գր (2,5 %)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- վանիլին - 4 գր
- շաքարավազ - 90 գր
- ձվի դեղնուց - 90 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 38 գր
- Իտալական մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 20 գր
- ջուր - 40 գր
- շաքարավազ - 130 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խրթխրթան շերտը՝ շտրեյզելը: Դրա համար բոլոր բաղադրիչները խառնում ենք, հարիչով հարում այնքան, մինչև փշրանքի վերածվեն: Ստացված զանգվածը լցնում ենք սեղանին, խմոր հունցում: Դնում ենք երկու յուղաթղթի արանքում, բարակ գրտնակում ու դնում սառցախցիկում:
- Պատրաստում ենք եփովի խմորը: Կաթը, ջուրը, կարագը, շաքարավազն ու աղը տաքացնելով հասցնում ենք եռման: Կրակից վերցնում ենք, ավելացնում ալյուրն ու լավ խառնում ենք: Նորից դնում ենք կրակին, խմորը չորացնում՝ անընդհատ խառնելով ու տրորելով: Ոչ մի դեպքում չպետք է դադարեցնել խառնելը: Կաթսայի հատակին պետք է կեղև առաջանա:
Ստացված խմորը լցնում ենք կաթսայի մեջ, հարիչով դանդաղ հարում: Հենց որ խմորը մի քիչ հովանում է, և կաթսային ձեռք տալիս այլևս չի այրում, սկսում ենք ավելացնել ձվերն ու խմոր հունցել: Խմորը լցնում ենք կլոր գլխադիրով խոհարարական պարկիկի մեջ, 3-4 սմ տրամագծով շրջաններ ձևավորում տապակի վրա՝ արանքներ թողնելով ու շախմատաձև դասավորելով:
Վրայից դնում ենք նույն տրամագծով կտրած շտրեյզելի կտորները և թխում 190 աստիճանում, մոտ 25 րոպե:
- Քանի դեռ խմորը թխվում է, սկսում ենք պատրաստել եփովի վանիլային կրեմը: Դրա համար կաթը, սերուցքը, վանիլինը հասցնում ենք եռման: Դեղնուցները շաքարավազի ու օսլայի հետ առանձին հարում ենք: Ավելացնում ենք տաք կաթի կեսը, լավ խառնում ենք ու լցնում կաթսայի մեջ: Եփում ենք մինչև խտանալը: Պատրաստի կրեմը լցնում ենք այլ տարայի մեջ, կիպ ծածկում սննդային թաղանթով և հովացնում ենք:
- Թխված աղանդերը հովացնում ենք, «գլխարկը» խնամքով կտրում ու եզրերը հատիչով հավասարեցնում: «Գլխարկների» վրա շաքարի փոշի ենք ցանում, եփովի կրեմը լցնում ենք խոհարարական պարկիկի մեջ ու աղանդերը կրեմով լցոնում:
- Պատրաստում ենք իտալական մերենգան: 50 գր սպիտակուցը հարում ենք 20 գր շաքարավազի հետ:
Միևնույն ժամանակ խառնում ենք 40 գր ջուրն ու 130 գր շաքարավազը և մինչև 121 աստիճան տաքացնելով՝ օշարակ եփում: Տաք օշարակը լցնում ենք հարվող սպիտակուցների մեջ: Հարելը շարունակում ենք մինչև զանգվածի հովանալը: Իտալական մերենգան լցնում ենք խոհարարական պարկի մեջ, հագցնում «աստղիկ» գլխադիրն ու զարդարում աղանդերը: Վերջում մերենգայի վրա խնամքով դնում ենք «գլխարկը»:
- Ահա և վերջ:
Այսպիսի աղանդեր արժե պատրաստել հատկապես երեկոյան մտերմիկ հավաքույթների համար, երբ ցանկանում եք ինչ-որ համեղ բան ուտել և անկաշկանդ զրուցել ընկերների հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: