
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Թխվածք «Բլոնդի»
Բաղադրիչներ
- ալյուր - 200 գր
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 150 գր
- ձու - 2 հատ
- կաթ - 2 ճ/գ
- կոնյակ - 2 ճ/գ
- վանիլային շաքար - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 0,5 թ/գ
- ընկույզ - 120 գր
- շոկոլադ սև - 60 գր
- շոկոլադ սպիտակ - 60 գր
Քայլերի հաջորդականություն

- Ընկույզը խոշոր կտրատում ենք։

- Շոկոլադը նույնպես բաժանում ենք խոշոր կտորների։

- Կարագը հալեցնում ենք, ապա սառեցնում։

- Ավելացնում ենք շաքարավազը, վանիլային շաքարը, աղն ու թեթևակի հարում ենք։

- Հատ-հատ ավելացնում ենք ձուն՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով։ Ապա ավելացնում ենք կոնյակն ու կաթը և լավ հարում ենք։ Եթե չեք ցանկանում ալկոհոլ օգտագործել, ապա կարող եք ավելացնել նույնքան կաթ։

- Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում ու լցնում ենք ստացված զանգվածի վրա՝ թեթևակի հարելով։ Ստացվում է պինդ խմոր։

- Ավելացնում ենք ընկույզը, շոկոլադն ու լավ խառնում ենք։

- Ձևամանը ( 25x25 սմ ) պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու հավասարապես տարածում ենք։

- Թխում ենք 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում (թխման ժամանակահատվածը կախված է ջեռոցից)։ Պետք է ստացվի փափուկ թխվածք։

- Ստացվում է շատ համեղ, փափուկ պիրոգ։ Բարի վայելում։

Թողնել պատասխան
Մուտք եղեք: