
Վանիլային բուլկիներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Առաջին հերթին խմորիչի վրա լցնում ենք տաք կաթ, 2 ճ/գ շաքարավազ, 2 ճ/գ ալյուր: Խառնում ենք ու 15 րոպե դնում տաք տեղում:

- Ստացված զանգվածին ավելացնում ենք ձուն:

- Ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը, վանիլինը և խառնում ենք, որից հետո լցնում ենք կարագն ու շարունակում լավ խառնել:

- Այնուհետեև զանգվածին ավելացնում ենք ալյուրը: Պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

- Խմորը 1 ժամ դնում ենք տաք տեղում, որպեսզի լավ բարձրանա: Դրանից հետո տրորում ենք ձեռքերով:

- Պատրաստում ենք փոքրիկ բուլկիներ, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան քսում ենք ձվի դեղնուց ու եփում 25-30 րոպե 200 աստիճան ջերմությամբ:

- Մեր բուլկիները պատրաստ են:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: