
        
        - Yield: 20 րոպե անց
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Աղցան «Թբիլիսի»
Բաղադրիչներ
- լոբի կարմիր մարինացված - 1 տուփ
 - միս տավարի - 200-250 գր (խաշած)
 - սոխ - 1 գլուխ
 - տաքդեղ կարմիր - 1 հատ
 - պղպեղ կծու - 1/2 հատ
 - սխտոր - 2-3 պճեղ
 - ընկույզ - 50 գր
 - համեմ - 100 գր
 - աղ
 - պղպեղ սև
 - խմելի սունելի
 - Համեմելու համար՝
 - ձիթայուղ - 4-5 ճ/գդ
 - քացախ գինու - 1 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 3-4
- Սոխը բարակ կիսաշրջաններով կտրատում ենք։ Եթե սոխը կծու է, ավելի լավ է այն կտրատենք և 2 րոպեով տաք ջրի մեջ ընկղմենք, որպեսզի սոխի համը աղցանի մյուս բաղադրիչների համը չկոտրի։

 - Կարմիր տաքդեղի սերմերը հանում ենք և ձողաձև կտրատում։

 - Միսը խորանարդներով կտրատում ենք։ Կծու պղպեղի սերմերը հանում ենք և շատ մանր կտրատում։ Սխտորը կարող ենք մանր կտրատել կամ սխտորճզմիչով ճզմել։

 - Լոբու ջուրը թափում ենք և լոբին լվանում ենք։ Ավելացնում ենք սոխը, տավարի միսը, տաքդեղները, սխտորը, կտրատած համեմը, բոված և մանր կտրատած ընկույզը։ Աղ ենք անում, ավելացնում ենք սև պղպեղն ու խմելի-սունելին` ըստ ճաշակի։

 - Առանձին ամանի մեջ ձիթայուղը խառնում ենք գինու քացախի հետ:

 - Այնուհետև այդ խառնուրդը լցնում ենք աղցանի մեջ և լավ խառնում ենք և աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։


 
Ի դեպ, աղցան «Թբիլիսի»-ի որոշ բաղադրատոմսերի մեջ նաև նռան հատիկներ են ավելացնում, ինչը աղցանին հետաքրքիր համ է փոխանցում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
hrashali axcan e, ayn darzel e im sexani zard@.
shnorhakalutyun
Շատ հաճելի է, որ կարողացել ենք Ձեզ օգտակար գտնվել, Կարինե ջան 🙂
SHAT HAMEX U GUNAYIN GAMANEROV HIANALI AXCAN,SHNORAKALUTYUN BAXADRATOMSI HAMAR
Շնորհակալ ենք 🙂