
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 40-45 minutes
 
Անգլիական հովվական պիրոգ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 400 գր
 - լոլիկ - 100 գր
 - սոխ - 1 գլուխ
 - սխտոր - 2 պճեղ
 - գինի կարմիր - 100 մլ
 - բուսայուղ - 2 ճ/գդ
 - կարտոֆիլ - 5 հատ
 - կարագ - 50 գր
 - ձու - 1 հատ
 - կաթ - 50 մլ
 - սոուս վուսթերյան - ըստ ցանկության
 - մաղադանոս - 0,5 թ/գդ
 - ռեհան - 0,5 թ/գդ
 - աղ - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, այնուհետև ավելացնում  մանր կտրատված սոխն ու սխտորը և մոտ 5-6 րոպե տապակում ենք: Ավելացնում ենք աղացած միսը և ուժեղ կրակի վրա, անընդհատ խառնելով, տապակում ենք (եթե չխառնենք, ապա մսի մեջ գնդիկներ կմնան): Ավելացնում ենք մաղով անցկացրած լոլիկները, գինին ու կանաչիները: Կրակի տակը թեթևակի իջեցնում ենք և 5 րոպե շոգեխաշում: Այնուհետև թույլ կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 15 րոպե շոգեխաշում եք: Ըստ ճաշակի աղ ենք անում:

 - Պատրաստում ենք կարտոֆիլային խյուսը: Կարտոֆիլը, կտրատում ենք, ավելացնում ենք կարագը, կաթը, ձուն և խառնում ենք այնքան, մինչ ստանանք համասեռ զանգված:
Խճողակը հավասարապես տարածում ենք ձևամանի մեջ: Խյուսը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և ծաղիկների կամ ալիքների տեսքով խճողակի վրա սեղմում: Կարող ենք պարզապես հավասար շերտով խճողակի վրա տարածել և պատառաքաղով ձևավորել: Մի քանի կաթիլ Վուսթերյան սոուս ենք լցնում:

 - Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30 րոպե: Ահա և վերջ:

 
Այսպիսով, ստացանք շատ համեղ հովվական պիրոգ , որը հարմար է մատուցել թե ճաշին և թե ընթրիքին 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: