
- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
Դեղձով թխվածք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորը ստանալու համար բլենդերի մեջ լցրեք ալյուրը, աղը և խորանարդիկներով կտրատված սառը կարագը: Խառնեք մինչև մանր փշրանքանման զանգվածի առաջացումը:

- Ապա ավելացրեք 1 ձուն և կաթը, կրկին խառնեք թույլ աստիճանի տակ մինչև գնդերի առաջացումը: Արագ հանեք խմորը բլենդերից, ձեռքերով հունցեք այն, ապա կլորացրեք և փաթաթեք ցելոֆանի մեջ: Տեղափոխեք սառնարան 30րոպեով:
- Դեղձը կտրատեք կիսալուսնաձև շերտերով:

- Առանձին ամանի մեջ խառնեք թթվասերը շաքարավազի հետ, վրան կոտրեք 2 ձու, ավելացրեք օսլան ու վանիլինը: Լավ խառնեք ստացված զանգվածը:
- Խմորը հանեք սառնարանից, գրտնակով կլոր բացեք ձևամանի տրամագծով, ապա փռեք ձևամանի մեջ:

- Խմորի վրա շարեք դեղձի շերտերը:

- Ապա լցրեք թթվասերով զանգվածը:

- Թխեք նախապես 180աստիճան տաքացրած ջեռոցում 35-40րոպե մինչև կարկանդակի վրայի շերտի մի փոքր կարմրելը:

Ճաշակել դեղձով թխվածքը կարելի է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: