
Ընկույզով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը շաքարավազի, աղի և կարագի հետ հարում ենք բլենդերով:

- Ավելացնում ենք դեղնուցն ու թթվասերը և խառնում ենք:

- Խմորը փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և դնում ենք սառնարանում: Ընկույզը հարում ենք բլենդերով, բայց ոչ այնքան, որ ստացվի փոշենման զանգված:

- Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և խառնում ենք:

- Առանձին տարայի մեջ պատառաքաղի օգնությամբ հարում ենք կիտրոնի հյութը, ձուն և թթվասերը:

- Թթվասերային զանգվածը խառնում ենք ընկույզի զանգվածին:

- Խմորը դուրս ենք բերում սառնարանից, հեռացնում ենք թաղանթը և ստանում ենք խմորաշերտ: Այն դնում ենք ձևամանի մեջ այնպես, որ ձևամանի պատերը ևս ծածկվեն խմորով:

- Լցնում ենք միջուկը և հավասարապես տարածում:

- Եփում ենք 30 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև միջուկը վարդագույն դառնա:
Պատրաստում ենք գլազուրը, որի համար շոկոլադն ու կարագը հալեցնում ենք, ապա ավելացնում տաք սերուցքն ու խառնում ենք այնքան, մինչև վերածվի միասեռ զանգվածի:
Պիրոգը պատում ենք գլազուրով, թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
@ntir bana bolort porceq
Սիրելի Անահիտ, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)