
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Տոնական թխվածքաբլիթ «Երեք շոկոլադ»
Բաղադրիչներ
- ալյուր - 90 գր
 - շաքարավազ - 150 գր
 - կարագ - 50 գր
 - շոկոլադ կաթնային - 200 գր
 - շոկոլադ սև - 100 գր
 - շոկոլադ սպիտակ - 100 գր
 - ձու - 2 հատ
 - սոդա - 1/2 թ/գդ
 - պնդուկ - 70 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Ձուն ու շաքարավազը խոր ամանիի մեջ մի քանի րոպե հարում ենք, մինչև ստանանք սպիտակ, փրփրուն զանգված:
Ամբողջ կաթնային շոկոլադն ու 50 գր սև շոկոլադը կարագի հետ հալեցնում ենք գոլորշու վրա: Թեթևակի հովացնում ենք, հետո խնամքով խառնում հարած ձվերին: Զանգվածը թեթևակի հարում ենք, մինչև դառնա համասեռ:

 - Ալյուրն ու սոդան լցնում ենք շոկոլադային զանգվածի մեջ ու խառնում:

 - Պնդուկը թեթևակի կոտրում ենք: Հետո խոշոր կոտրատում ենք դառը շոկոլադի մնացորդն ու սպիտակ շոկոլադն ամբողջությամբ:

 - Կոտրատած պնդուկը խառնում ենք խմորի հետ:

 - Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, թխվածքաբլիթը գդալով լցնում ենք տապակի մեջ (իրարից բավականաչափ հեռու): Յուրաքանչյուր թխվածքաբլիթի համար բավական է 1-1,5 ճ/գդ խմոր:

 - Շոկոլադի կտորները շարում ենք թխվածքաբլիթների վրա և թխում 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 12 րոպե:
Տոնական թխվածքաբլիթները թխելուց հետո անմիջապես չենք հանում ջեռոցից, քանի որ սկզբում փափուկ են ու կարող են կոտրվել:

 - Ահա և վերջ:

 
Տոնական թխվածքաբլիթ արժե պատրաստել ու ուրախացնել փոքրիկներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: