
- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 25 minutes
Կաղամբով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաղամբը մանր կտրատում ենք։

- Տապակի մեջ լցնում ենք 2 ճ/գ կարագ ու 30 րոպե տապակում կրակի վրա մինչև փափկի։ Վերջում համեմում ենք աղով, պղպեղով ու ավելացնում ենք չամանը։

- Առանձին տարայի մեջ լցնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու ½ թ/գ աղը։ Ապա ավելացնում ենք փոքր կտորների բաժանած կարագը։

- Ձեռքերով տրորում ենք՝ վերածելով փշուրանման զանգվածի։

- Ավելացնում ենք կաղամբն ու գդալով խառնում։

- Այնուհետև ավելացնում ենք թթվասերն ու ձուն և լավ խժառնում ենք։

- Ձեռքերի օգնությամբ խմորային զանգվածը վերածում ենք գնդի ու 30 րոպե թողնում ենք սառնարանում։

- Ալրապատ սեղանի վրա բացում ենք մոտ 1 սմ հաստությամբ խմորաշերտ, ապա բաժակի օգնությամբ շրջանակներ ենք ստանում։

- Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու թխում 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Համեղ թխվածքաբլիթները պատրաստ են։

- Վայելում ենք։

Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: