
        
        - Yield: 4 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 45 minutes
 
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
 - ձու - 2 հատ
 - մեղր - 4 ճ/գդ
 - շաքարավազ - 150 գր
 - կարագ - 50 գր
 - սոդա - 1.5 թ/գդ
 - ալյուր - 350-400 գր
 - կաթ - 2 ճ/գդ
 - Կրեմի համար՝
 - սպիտակաձավար - 4 ճ/գդ
 - շաքարավազ - 160 գր
 - կիտրոն - 1 հատ (կեղև)
 - հյութ կիտրոնի - 1 հատ
 - կարագ - 100 գր
 - կաթ - 200 մլ
 - Ջնարակի համար՝
 - շաքարավազ - 6 ճ/գդ
 - կաթ - 2 ճ/գդ
 - կակաո - 1 թ/գդ
 - կարագ - 50 գր
 - Ինչպես նաև՝
 - ռոմ - ըստ ճաշակի
 - նուշ - ըստ ճաշակի
 - կարագ - 30 գր
 - շաքարի փոշի - 30 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտերը: 2 ձուն, 3 ճ/գդ մեղրն ու 150 գր շաքարավազը գոլորշու վրա լավ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք 50 գր կարագը, կաթը, սոդան և կրկին հարում:

 - Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:

 - Խմորը գնդում ենք, մասերի բաժանում և գրտնակում: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

 - Պատրաստում ենք կրեմը: Կաթը եռացնում ենք, ավելացնում կարագը և լավ խառնում: Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և սպիտակաձավարը: Եռալուց հետո զանգվածը թանձրանում է, որի ժամանակ ավելացնում ենք կիտրոնահյութն ու կիտրոնի կեղևը:
Շերտերը տոգորում ենք ռոմով:

 - Այնուհետև լցնում ենք կրեմը:

 - Շաքարի փոշին հարում ենք կարագի հետ և կրեմապատում տորթի վերին շերտը:

 - Պղպջակավոր պոլիէթիլենային թաղանթը դնում ենք տորթի վրա և 15 րոպեով տեղափոխում սառնարան:

 - Այնուհետև հանում ենք թաղանթը և անցքերի մեջ մեղր լցնում:

 - Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին հալեցնում: Տորթի կողքերը ջնարակապատում ենք և վրան մանրացրած նուշ ցանում:

 
Մեղրով տորթ , որն անպայման համտեսել է պետք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
romi poxaren inc karank avelacnenk
Ռոմը կարող եք կոնյակով փոխարինել 🙂
barev dez ays torti vra kareli i nayev pokr mexuner dnel bayc cgitem mexunern inchic sarkem
Քնքնուշ ջան, կարող եք մարցիպանից մեղուներ պատրաստել 🙂
kaseq qani shert ,chi nshvac
Բարև Ձեզ, շերտերի քանակը կախված է Ձեր ձևամանի մեծությունից, սովորաբար ստացվում է 6-8 շերտ 🙂