
        
        - Yield: 1 օր անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 35-40 minutes
 
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ալյուր - 310 գր
 - ձու - 1 հատ
 - ձվի դեղնուց - 1 հատ
 - եղեգնաշաքար - 70 գր (կամ սպիտակ շաքարավազ)
 - մեղր - 70 գր
 - կարագ - 50 գր
 - կաթ - 50 մլ
 - սոդա - 1 թ/գդ
 - աղ - 1 պտղունց
 - Եփովի կրեմի համար՝
 - կաթ - 0.5 լ
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 45 գր
 - շաքարավազ - 150 գր
 - ձվի դեղնուց - 2 հատ
 - վանիլին - 0.5 թ/գդ
 - կարագ - 75 գր
 - Ինչպես նաև՝
 - թթվասեր - 400 գր (35 %)
 - խտացրած կաթ եփված - 180 գր
 - Փափկեցնելու համար՝
 - կաթ - 100-150 մլ
 - Ընկուզային շերտի համար՝
 - խտացրած կաթ եփված - 60 գր
 - ընկույզ - 80 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչները նախատեսված են 21 սմ տրամագծով ձևամանում թխելու համար:
Սկզբում պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցները, շաքարավազը և վանիլինը դնում ենք ամանի մեջ և խառնիչով լավ տրորում ենք։
Ավելացնում ենք օսլան, 0.5 բաժակ կաթը և լավ հարում այնքան, մինչ ստացվի համասեռ զանգված:

 - Մնացած կաթը լցնում ենք մեկ այլ կաթսայի մեջ և տաքացնում։ Այնուհետև տաք կաթի մեջ ավելացնում ենք դեղնուցներով լի զանգվածը և լավ խառնում։

 - Կրեմն անընդհատ խառնելով եփում ենք մոտ 10-15 րոպե, մինչև զանգվածը զգալիորեն թանձրանա։

 - Այնուհետև կրեմը մոտ 10-20 րոպե սառեցնում ենք, ավելացնում ենք կարագի կտորները և լավ խառնում, որպեսզի կարագի կտորները ամբողջությամբ հալվեն։
Կրեմը պատրաստ է։ Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որ սառչի:

 - Պատրաստում ենք խմորը: Կարագը, մեղրը, շաքարավազն ու կաթը խառնում ենք իրար, այնուհետև դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և տաքացնում ենք, մինչև կարագն ամբողջությամբ լուծվի:

 - Եթե խմորն արդեն սառել է, ավելացնում ենք ձուն և 1 ձվի դեղնուցը ու խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում ալյուրը, սոդան, աղը և խառնում ենք: Հեղուկ բաղադրիչները լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և խմոր ենք հունցում (կարող է թվալ, թե խմորն այնքան էլ թանձր չէ, սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ 30 րոպե մնալուց հետո վերջինս կթանձրանա):

 - Խմորը դնում ենք ալրապատ աշխատանքային սեղանի վրա, երշիկ ենք ձևավորում և 8 հավասար կտորների բաժանում: Հերթով բոլոր կտորները 2մմ հաստությամբ գրտնակում ենք և ամանով կամ դանակով նրանց շրջանի տեսք ենք տալիս: Թխում ենք 230 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 3-4 րոպե (քանի դեռ մեկը թխվում է, պետք է գրտնակել մյուսը):

 - Շերտերի կտրված եզրերը նույնպես թխում ենք, սառեցնում և փշրանքի վերածում:

 - Պատրաստի կրեմը թեթևակի հարում ենք, որպեսզի գնդիկներ չմնան:
Թթվասերը հարիչով հարում ենք մինչև թանձր և կայուն փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք եփովի կրեմը և թիակով խառնում ենք մինչ ստանանք համասեռ զանգված, այնուհետև ավելացնում ենք 180գր խտացրած կաթը: Կրեմը փորձելիս կարող է թվալ, թե այն քաղցր չէ, սակայն խտացրած կաթն ավելացնելուց հետո, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

 - Որպեսզի շերտերը փափուկ լինեն, տաք կաթը վրձնով քսում ենք շերտերի վրա: Քանի որ, կաթն անմիջապես չի ներծծվում, կարող ենք բոլոր շերտերը սեղանի վրա շարել և սկզբում կաթով ներծծել, այնուհետև անցնել տորթի հավաքմանը: Բոլոր 4 շերտերի վրա կրեմ ենք քսում:
60 գր եփած խտացրած կաթի հետ մանր կտրատած ընկույզ ենք խառնում և հավասար շերտով քսում 4-րդ շերտի վրա, այնուհետև շարունակում ենք քսել կրեմը:

 - Մնացած կրեմով պատում ենք ամբողջ տորթը, փայլաթիթեղով ծածկում և գիշերը թողնում սառնարանում: Հաջորդ օրը վրան եփած խտացրած կաթ ենք քսում և փշրանք ցանում: Ահա և վերջ:

 
Այսպիսի մեղրով տորթ ուտելու համար արժե մի քիչ չարչարվել 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: