
        
        - Yield: 8 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 1ժ 20 րոպե
 
Մսով թեղին բեկոնով և պիստակով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բեկոնը մանր խորանարդներով կտրատում ենք։

 - Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։

 - Թոքը կտրատում ենք ոչ մեծ կտորներով։

 - Բեկոնը լցնում ենք թավայի մեջ (կարագ չենք ավելացնում)։ Բեկոնը 1-2 րոպե տապակում ենք, պետք չի լավ տապակվի, դա անում ենք, որ բույրը բացվի։
Լցնում ենք ամանի մեջ։

 - Բեկոնը հանելուց հետո թավայի մեջ ենք լցնում 1 ճ/գդ կարագը և հալեցնում ենք։
Լցնում ենք սոխը և մոտ 5 րոպե տապակում ենք, մինչև փափկի և թեթև ոսկեգույն երանգ ստանա։

 - Ավելացնում ենք թոքը և պարբերաբար խառնելով մոտ 3-4 րոպե տապակում ենք։

 - Խոզի միսը մեծ կտորներով կտրատում ենք և մսաղացով անցկացնում։ Պետք է մեծ անցքերով գլխադիրով աղալ։

 - Խճողակին ենք ավելացնում ձվերը, աղը, պղպեղը, մշկընկույզը, ճզմած սխտորը։

 - Ձեռքերով ֆարշը հանգամանորեն հունցում ենք։

 - Ավելացնում ենք սերուցքն ու կոնյակը և խառնում։

 - Ապա ավելացնում ենք տապակած սոխով թոքն ու պիստակները։

 - Լավ, բայց զգուշորեն խառնում ենք, որպեսզի հավելումները հավասարապես խառնվեն:

 - Խճողակը տեղափոխում ենք երկարավուն ձևամանի մեջ (24x10 չափի)։
Լցնելուց հետո լավ սեղմում ենք, որպեսզի դատարկ տարածություն չմնա։

 - Ձևամանը 2 տակ փայլաթիթեղով կիպ ծածկում ենք։ Ձևամանն ամբողջությամբ ենք փայլաթիթեղով ծածկում, այլ ոչ թե միայն վերևամասը։ 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը (կարելի է գիշերը սառնարանում թողնել)։

 - Այնուհետև ձևամանը դնում ենք խոր տապակի մեջ։ Տաք ջուր ենք լցնում տապակի մեջ այնպես, որ ձևամանի կեսը ջրով ծածկվի։
Տեղափոխում ենք մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 1,20-1,30 ժամ եփում ենք։

 - Պատրաստի տերրինը առանց ձևամանից հանելու սառեցնում ենք սենյակային ջերմաստիճանում։ Այնուհետև զգուշորեն տերրինի մեջ եղած ջուրը թափում ենք (բայց դա պետք է անել տերրինը սառեցնելուց հետո, քանզի սառելու ընթացքում տերինն իր մեջ է քաշելու ջրի մի մի մասը)։ Այնուհետև տերրինի վրա մի ծանր բան ենք դնում, օրինակ հյութով լի շիշ, որպեսզի տերրինը խտանա։ Տերրինը գիշերը (կամ առնվազն 8 ժամ) դնում ենք սառնարանը։ 4-5 ժամ հետո տերրինի վրայի ծանրոցը հանում ենք։ Այնուհետև այն զգուշորեն շրջում ենք մատուցարանի վրա և ըստ ճաշակի ձևավորում։

 
Ի դեպ, կարող ենք ձևավորել ռուկկոլայով, մարինացված վարունգով և չերրի լոլիկներով։ Շատ համեղ տերրին, որը ցանկացած տոնական սեղանի զարդը կդառնա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Մի փոքրիկ ուղղում՝ ոչ թե տերրին, որը գալիս է ռուսերեն թարգմանությունից, այլ թեղին, ինչպես արտասանվում է Ֆրանսիայում: Շատ ճանաչված է ֆրանսիական խոհանոցում եւ ունի ֆրանսիական ծագում: Կան տարբեր տեսակներ՝ թեղին՝ նապաստակի մսով եւ կոնյակով, տավարի կամ խոզի մսով եւ այլն:
Սիրելի Նելլի, շնորհակալ ենք դիտարկման և ուշադրության համար: Անպայման հաշվի կառնենք: 🙂