- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45-50 minutes
Շոկոլադե-մեղրային տորթ ազնվամորիով
Բաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 170 գր
- կարագ - 50 գր
- սոդա - 1.5 թ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- մեղր - 2 ճ/գդ
- ալյուր - 350 գր
- Շոկոլադե կրեմի համար՝
- կաթ - 500 մլ
- ձու - 2 հատ
- ալյուր - 4 ճ/գդ
- շաքարավազ մանր - 100 գր
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 100 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- Շոկոլադե ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- բուսայուղ - 4 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- ընկույզ - 500 գր
- ազնվամորի - 1.5 բաժակ (սառեցրած)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Մանր շաքարավազը 400 մլ կաթի հետ խառնում ենք և օշարակ եփում: Եթե կաթը եռացել է ու շաքարավազը լուծվել է, ուրեմն կարող ենք կրակից վերցնել:
Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում ձվերը, ալյուրը, վանիլինը և 100 մլ կաթը և հարիչով հարում ենք, որպեսզի ազատվենք գնդիկներից:
Կաթնային օշարակը բարակ շիթով լցնում ենք ձվով և ալյուրով զանգվածի մեջ և լավ խառնում: Կրեմը կրակի վրա ենք դնում և գդալով անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան: Կրակից վերցնում ենք և կտրատած շոկոլադ լցնում:
- Կրեմը գդալով խառնում ենք, որպեսզի շոկոլադը հալչի, այնուհետև բլենդերով հարում ենք, որից հետո սննդային փաթեթով այնպես ծածկում, որ այն կրեմի մակերեսին կպչի և թողնում ենք սառչի:
- Պատրաստում ենք շերտերը: Կարագը, շաքարավազը, մեղրը, ձվերն ու սոդան լցնում ենք կաթսայի մեջ և դնում գոլորշու վրա: Այնքան ենք տաքացնում մինչև փրփրի:
- Կաթսան գոլորշու վրայից վերցնում ենք, թեթևակի սառեցնում, այնուհետև ավելացնում կակաոյի հետ մաղած ալյուրը և առաձգական խմոր հունցում:
- Խմորը դնում ենք սեղանի վրա և 8 մասի կիսում:
- Յուրաքանչյուր շերտը ցանկացած չափով շրջանաձև բարակ գրտնակում ենք (ցանկալի է 20 սմ տրամագծով անել): Շերտը տեղափոխում ենք ալրապատ կամ յուղաթղթապատ ձևամանի մեջ և հենց տապակի մեջ միանման շրջաններ կտրում:
Շերտերը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ յուրաքանչյուրը մոտ 5-6 րոպե: Առաջին շերտը թխվելու ընթացքում, պատրաստում ենք երկրորդը և այդպես շարունակ: Շրջաններից մնացած կտորներից ևս 2 շերտ ենք թխում:
- Տորթի վրա կարող ենք ընկույզ ցանել. ընկույզը բովում ենք, անուհետև 200 գրամը լավ մանրացնում, իսկ 300 գրամը պարզապես դանակով կտրատում:
- 100 գր փափկեցրած կարագը հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք, այնուհետև կարագի մեջ ենք լցնում եփովի կրեմի շոկոլադային մասը և ևս մեկ անգամ լավ հարում մինչև խառնվեն իրար: Կրեմը պետք է հարթ և թավշյա դառնա:
Հավաքում ենք տորթը: Ամբողջությամբ սառած շերտերի վրա կրեմ ենք քսում և յուրաքանչյուր շերտի վրա ընկույզ ցանում: Տորթի կողքերը ևս պատում ենք կրեմով: Երբ արդեն բոլոր շերտերի վրա կրեմ ենք քսել, տորթը 30 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ, որպեսզի սառչի:
Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադի մեջ բուսայուղ ենք ավելացնում և գոլորշու վրա հալեցնում: Տորթը սառցախցիկից հանում ենք և ջնարակապատում:
- Տորթի կողքերին ընկույզ ենք ցանում, իսկ վերևամասը ձևավորում սառեցրած ազնվամորիով: Տոթը գիշերը թողնում ենք սառնարանում, որպեսզի ներծծվի:
Շատ համեղ տորթ ազնվամորիով , որը կարող ենք թեյի կամ սուրճի հետ համտեսել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: