
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Շոկոլադե տորթ առանց թխելու
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200 գր
 - շոկոլադ սպիտակ - 50 գր
 - շոկոլադ սև - 200 գր (40-50%)
 - շոկոլադ սև - 100 գր (ավելի քան 70%)
 - ընկույզ - 100 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
 - շաքարավազ - 1 ճ/գդ
 - կարագ - 100 գր
 - կակաո - վրան ցանելու համար
 
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզները, թխվածքաբլիթն ու սպիտակ շոկոլադը ձեռքով մանրացնում ենք: Ավելի համասեռ կազմություն ստանալու համար կարելի է մանրացնել բլենդերով: Սև շոկոլադն ու դառը շոկոլադը մանրացնում ենք բլենդերով:

 - Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կարագն ու շաքարավազը: Դնում ենք կրակին և խառնելով տաքացնում այնքան, մինչև կարագը լուծվի:

 - Հասցնում ենք եռման, կրակից վերցնում, լցնում սև շոկոլադով կաթսայի մեջ:

 - Խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը լրիվ լուծվի:

 - Հովացնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի, ավելացնում ընկույզը, թխվածքաբլիթն ու սպիտակ շոկոլադը:

 - Խառնում ենք, թողնում 20 րոպե, լցնում ենք ձևամանի մեջ և 3 ժամով տեղափոխում սառնարան:

 - Մատուցելուց առաջ վրան կակաո ենք ցանում, զարդարում հատապտուղներով, անանուխով կամ ընկույզներով:

 - Ահաև վերջ:

 - Վայելում ենք:

 
Եթե հյուրեր եք ունենալու, բայց բարդ տորթեր թխելու ժամանակ չունեք, պատրաստեք շոկոլադե տորթ առանց թխելու և զարմացրեք Ձեր հյուրերին 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: