
- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Մեղրով տորթ «Հրաշք»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը հարում ենք մինչ սպիտակելը, ինչից հետո ավելացնում ենք մեղրը: Այս ամենից հետո լցնում ենք մաղած ալյուրն ու սոդան և լավ խառնում ենք:

- Խմորը բաժանում ենք 3 հավասար մասի, յուրաքանչյուրը դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:

- Դնում ենք ցանցի վրա և հովացնում:

- Պատրաստում ենք կրեմը: Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ձվի դեղնուցները կրկին հարում ենք և լցնում թթվասերը:

- Հարում ենք մինչև համասեռ զանգվածի ստացումը:

- Շերտերը հերթով կրեմապատում ենք և դնում իրար վրա:

- Ընկույզները բլենդերով մանրացնում ենք և լցնում տորթի վրա:

- Վրան ցանում ենք քերած շոկոլադը:

- Ահա և վերջ:

Շատ համեղ մեղրով տորթ, որին յուրահատուկ համ են հաղորդում ընկույզն ու շոկոլադը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Կարելի է փորձել մեղրով տորթը
Փորձեք Շուշիկ ջան 🙂
Aranc zangvac@ epelu patrastumenq xmor@?
Սիրելի Հայաստան, խոսքն այս դեպքում խմորի և ոչ խմորաշերտերի մասին է։ Պատրաստում ենք խմորը, ապա ձևավորում խմորաշերտեր, որից հետո թխում ենք։ 🙂