
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Պանրով ռուլետ
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- կարագ - 80 գր
- պանիր - 50 գր
- լոլիկի մածուկ - 20 գր
- օսլա (крахмал) - 20 գր
- ալյուր - 20 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
- Միջուկի համար՝
- պանիր սերուցքային - 150 գր
- թթվասեր - 50 գր
- համեմունք - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն

- Առանձին տարայի մեջ սպիտակուցներն աղի հետ հարում ենք՝ վերածելով ոչ շատ պինդ զանգվածի։

- Փափկած կարագը լավ հարում ենք։

- Ավելացնում ենք դեղնուցները, հարում ու լցնում ենք լոլիկի մածուկը և շարունակում ենք հարել։ Ավելացնում ենք ալյուրը, օսլան ու փխրեցուցիչը և թեթևակի հարում ենք։

- Ավելացնում ենք քերած պանիրն ու խառնում ենք։

- Մաս-մաս ավելացնում ենք հարած սպիտակուցներն ու զգուշորեն խառնում ենք։

- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորային զանգվածն ու հավասարապես տարածում։

- Թխում ենք 10-15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո խմորաշերտը շրջում ենք սրբիչի վրա ու թողնում ենք, որ սառչի։

- Պատրաստում ենք միջուկը, որի համար սերուցքային պանիրը լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք թթվասերը, ապա համեմունքներն՝ ըստ ճաշակի (ռեհան, օրեգանո, սխտորի փոշի, թարմ մաղադանոս): Այնուհետև համեմում ենք աղով ու պղպեղով։

- Բոլոր բաղադրիչները զգուշորեն խառնում ենք։

- Ռուլետը շրջում ենք, վրան լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում՝ եզրերն ազատ թողնելով։

- Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, ծածկում սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 1 ժամ պահում ենք սառնարանում։

- Ռուլետը կտրատում ենք ու մատուցում։

Վայելում ենք կոճապղպեղով լիմոնադի հետ։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: