
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Պիցցա «Արև»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրն ու աղը խառնում ենք: Առանձին ամանի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազն ու խմորիչը, իսկ վերջում ավելացնում կարագը: Զանգվածները միացնում ենք խմոր հունցում և գնդում: Վերջինս դնում ենք ամանի մեջ և թողնում հասունանա:

 - Պատրաստում ենք միջուկը: Խոզապուխտը, լոլիկն ու սոխը մանր կտրատում ենք, ձիթապտուղները 4 մասի բաժանում, ֆետան փշրում, իսկ պանիրը՝ անցկացնում քերիչով:
Խմորը 2 հավասար մասի ենք բաժանում և 40-45 սմ տրամագծով գրտնակում: Պիցցայի դանակով այսպիսի կտրվածքներ ենք անում:

 - Լցնում ենք միջուկը և աղ ու պղպեղ ցանում: Խմորի միջին մասերը վրա ենք բերում, իսկ ծայրերն եռանկյան տեսք տալիս: Թողնում ենք 10-15 րոպե:

 - Պիցցայի վրա դեղնուց ենք քսում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 180 աստիճանում թխում 20 րոպե: Ահա և վերջ:

 
Յուրահատուկ պիցցա , որը միայն դրական էմոցիաներ կպատճառի Ձեզ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: