
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Ջնարակապատ փքաբլիթ
Բաղադրիչներ
- կարագ - 100գր
 - թթվասեր - 100գր
 - ձու - 2 հատ
 - շաքարի փոշի - 1/2 բաժակ
 - ալյուր - 1,5 բաժակ
 - կաթ - 1ճ/գդ
 - շաքարավազ - 1/2 բաժակ
 - ընկույզ - 1ճ/գդ
 - փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
 - դարչին - 1/2 թ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերի մեջ ենք դնում սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, շաքարավազը: Խառնում ենք մինչև շաքարավազի լուծվելը և կարագի սպիտակելը: Ապա ավելացնում ենք ձուն և կրկին խառնում:

 - Առանձին ամանի մեջ խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը: Ստացված զանգվածի կեսը լցնում ենա բլենդերի մեջ և խառնում: Ավելացնում ենք նաև թթվասերը և խառնում:
Ստացված զանգվածը լցնում ենք առանձին ամանի մեջ, ապա ավելացնում ալյուրի մյուս կեսը և ձեռքի հարիչով կամ գդալով խառնում խմորը մինչև իդեալական միատարր դառնալը:

 - Փքաբլիթի ձևամանը պատում ենք բուսայուղով, ապա լցնում խմորը ձևամանի 3/4-ի չափով:
Ի դեպ, եթե չունեք փքաբլիթի համար նախատեսված ձևաման, ապա կարող եք այն թխել կեքսերի համար նախատեսված սովորական ձևամանի մեջ:

 - Թխում ենք ջեռոցում 20-30 րոպե 180 աստիճանում:
Սպիտակ ջանարակի պատրաստման համար խառնում ենք կես բաժակ շաքարի փոշին դարչինի հետ, ապա ավելացնում կաթը: Խառնում ենք մինչև շաքարի փոշու լուծվելը:
Պատրաստի փքաբլիթները հանում ենք ջեռոցից, վրան լցնում ջնարակը, ապա մանրացված ընկույզը:

 - Ցանկության դեպքում կարելի է գոլորշու վրա հալեցնել շոկոլադ և դրանով նույնպես պատել փքաբլիթները:

 
Ի դեպ, ջնարակապատ փքաբլիթ պատրաստելու համար բնավ պարտադիր չէ կիրառել առաջարկված ջնարակը (ջնարակ = գլազուր): Կարող եք փորձել փքաբլիթի վրա լցնել, օրինակ, հալեցրած սպիտակ շոկոլադ, խտացրած կաթ, և նույնիսկ` կարամել:
Նման բազմազանությունն անպայման կուրախացնի ձեր փոքրիկին: 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: