
- Yield: 6-7 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ-սուֆլե ազնվամորիով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 130 գր
- ալյուր - 100 գր
- կակաո - 3 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կարագ - 2 ճ/գդ
- Սպիտակ մուսսի համար՝
- պանիր մասկարպոնե - 500 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- շաքարի փոշի - 200 գր
- ժելատին - 3 թ/գդ
- ջուր - 100 մլ
- Ազնվամորիով ժելեի համար՝
- ազնվամորի - 500 գր
- շաքարավազ - 6 ճ/գդ
- ջուր - 500 մլ
- ժելատին - 20 գր
- Բիսկվիթի օշարակի համար՝
- օշարարակ հատապտղային - 100 մլ
- ջուր - 2 ճ/գդ
- կոնյակ - 2 ճ/գդ
- Ձևավորման համար՝
- անանուխ - 10 գր
- ազնվամորի - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում պատրաստում ենք ազնվամորիով ժելեն: Ժելատինը մոտ 10 րոպեով ջրում թրջում ենք, մինչև ուռչի:

- Ազնվամորին բլենդերով հարում ենք և մաղով անցկացնում, այնուհետև ավելացնում շաքարավազը:

- Ժելատինը խառնում ենք ազնվամորու հյութի և ջրի հետ, տաքացնում ենք մինչև ժելատինը լուծվի: Լցնում ենք կլոր ձևամանի մեջ և դնում սառցարանը՝ մինչև ամբողջությամբ սառչի:

- Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք:

- Մեկ այլ կաթսայի մեջ խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու կակաոն, անցկացնում մաղով, այնուհետև խառնում ենք ձվային զանգվածին:

- Վերջում ավելացնում ենք հալեցրած կարագը:
Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ: Թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 10-12 րոպե: Սառեցնում ենք հենց ձևամանի մեջ (ցանկալի է օգտագործել 26 սմ տրամագծով ձևաման):

- Այժմ պատրաստում ենք մուսսը: Ժելատինը մոտ 10 րոպեով ջրում թրջում ենք, մինչև ուռչի:
Մասկարպոնեն, սերուցքի և շաքարի փոշու հետ ցածր արագությամբ հարում ենք: Մուսսի 1/3 մասն առանձնացնում ենք և խառնում ժելատինով զագվածի հետ (դրանով շերտն ենք ծածկելու):

- Հավաքում ենք տորթը: Հատապտղային օշարակը, կոնյակն ու ջուրը խառնում ենք իրար և փափկեցնում բիսկվիթը:

- Բիսկվիթը դնում ենք այն ձևամանի մեջ, որտեղ թխվել է և ամրացնում ձևամանի օղակը: Փափկեցրած շերտի վրա լցնում ենք ժելատինի հետ խառնած մուսսը և տեղափոխում սառնարան, որպեսզի փափկի:

- Ազնվամորիով ժելեն ձևամանով հանդերձ տաք ջրի մեջ ենք դնում, այնուհետև արագ շրջում պլաստիկե տախտակի վրա:

- Այնուհետև ժելեն դնում ենք սառած մուսսով շերտի վրա:

- Աստիճանաբար լցնում ենք նախապես ժելատինի հետ խառնած մնացած մուսսը:

- Մակերևույթը հավասարեցնում ենք:

- Տորթը գիշերը սառնարանն ենք դնում, իսկ առավոտյան վարսահարդարիչով ձևամանի կողքերը տաքացնելով՝ հանում օղակը:

- Ձևավորում ենք ըստ ցանկության անաուխով և ազնվամորիով:

- Ահա և վերջ:


Շատ համեղ տորթ-սուֆլե , որն ասես բերանում հալչում է: Հաճելի թեյախմություն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: