- Yield: 4 ժամ անց
 - Prep Time: 35 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Ընկույզով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ալյուր - 200 գր
 - շաքարավազ - 25 գր
 - աղ - 1 պտղունց
 - կարագ - 100 գր
 - ձվի դեղնուց - 1 հատ
 - թթվասեր - 3 ճ/գդ
 - Միջուկի համար՝
 - ընկույզ - 500 գր
 - շաքարավազ - 300 գր
 - ձու - 2 հատ
 - հյութ կիտրոնի - 60 մլ
 - թթվասեր - 3 ճ/գդ
 - Ջնարակի համար՝
 - շոկոլադ սև - 100 գր
 - կարագ - 50 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 60 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հիմքը։ Ալյուրը շաքարավազի, աղի և կարագի հետ բլենդերով հարում ենք (կամ էլ ձեռքով տրորում ենք մինչև յուղոտ փշրանք) ։

 - Ավելացնում ենք դեղնուցն ու թթվասերը (կարող ենք բլենդերի մեջ անել) և հունցում ենք խմոր։

 - Մինչև միջուկը կպատրաստենք, խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և տեղափոխում ենք սառնարանը։
Միջուկի համար ընկույզը մանրացնում ենք, բայց ոչ ալյուրի նման։

 - Ավելացնում ենք շաքարավազը և խառնում ենք։

 - Առանձին ամանի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, ձուն և թթվասերը, պատառաքաղով խառնում ենք մինչև համասեռ դառնա։

 - Թթվասերային խառնուրդը ընկույզի հետ խառնում ենք։

 - Խմորը սառնարանից հանում ենք, սննդային փաթեթից ազատում։ Խմորը ձևամանի տրամաչափից 3-4 սմ ավելի մեծ ենք գրտնակում, որպեսզի հետո խմորը կողքերով բարձրացնենք։ Դնում ենք ձևամանի մեջ, խմորը սեղմում ենք ձևամանի կողքերին, իսկ ավելորդ խմորը կտրում ենք և խմորի երեսը պատառաքաղով ծակծկում ենք։

 - Միջուկը դնում ենք խմորի վրա և հավասարեցնում ենք։ Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե թխում ենք։ Միջուկը պետք է թեթևակի կարմրի։ Պատրաստի խմորը ջեռոցից հանում ենք և սառեցնում։

 - Պատրաստում ենք ջնարակը։ Կտրատած շոկոլադը կարագի հետ միասին գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում ենք տաք սերուցքը և խառնում ենք մինչև միասեռ դառնա։
Սառած տորթի վրա ենք լցնում ջնարակը, թողնում ենք սառչի։
Կտրում ենք և մատուցում։

 
Միջուկի համար կարող եք չամիչ, պնդուկ կամ ցանկացած տեսակի ընկույզ վերցնել, կամ էլ ընկուզեղենային խառնուրդ: Բաղադրիչները նախատեսված են 26-28 սմ ձևամանի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
jnaraki serucq@ aranc harelu taqacnumenq?
Բարև Ձեզ: Ոչ սերուցքը չպետք է հարել 🙂
isk karoxenk micuki smetan poxarinel ,kam clcnel
Բարև Ձեզ: Հարգելի մասնակից կարող եք պարզապես թթվասեր չօգտագործել 🙂
Barev Dzez,kaseq qani hogu hamar e naxatesvac tort@,naev dzevamanin petq e dzet qsel ?
Բարև Ձեզ Լիլիթ ջան, այո, նախքան թխելը ձևամանը պետք է բուսայուղով պատեք: Տորթը նախատեսված է 10-12 անձի համար 🙂
Shnorhakal em
Միշտ պատրաստ ենք օգնել Լիլիթ ջան 🙂