
- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 8-10 minutes
- Cook Time: 5 minutes
Գազարով և ընկույզով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Այս աղցանի համար հյութեղ գազար է հարկավոր, որպեսզի համեղ լինի։ Ըստ ցանկության, սխտորի քանակությունը կարող եք ավելացնել։
Գազարը մաքրում ենք և անցկացնում ենք մանր քերիչով (գրեթե խյուսի աստիճանի պետք է լինի)։

- Ընկույզը բլենդերով փշրանքի ենք վերածում (կամ դանակով մանր կտրատում ենք)։

- Գազարը, պնդուկն ու ճզմած սխտորը լցնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք թթվասերը (կամ մայոնեզը), աղ ենք անում և լավ խառնում։

- Ահա և վերջ:

Ահա այսպիսի հեշտ պատրաստվող գազարով և ընկույզով աղցան, որը հարմար կլինի նաև նրանց համար, ովքեր նիհարելու փուլում են 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: