
        
        - Yield: 2-3 ժամ անց
 - Prep Time: 45 minutes
 - Cook Time: 35 minutes
 
Տորթ-մուսս «Սիմֆոնիա»
Բաղադրիչներ
- Փխրուն խմորի համար՝
 - ալյուր - 200 գր
 - կարագ - 115 գր
 - աղ - 1/4 թ/գդ
 - շաքարավազ - 1 պտղունց
 - ջուր - 2 ճ/գդ
 - Մասկարպոնեով բավարուսի համար՝
 - պանիր մասկարպոնե - 250 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
 - ձվի դեղնուց - 4 հատ
 - շաքարավազ - 90 գր
 - շոկոլադ սպիտակ - 80 գր
 - ձվի սպիտակուց - 4 հատ
 - ժելատին - 9 գր
 - Կարմիր հաղարջով մուսսի համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 360 մլ
 - ժելատին - 9 գր
 - ջուր - 90 մլ
 - ձվի սպիտակուց - 3 հատ
 - շաքարավազ - 90 գր
 - շոկոլադ սպիտակ - 110 գր
 - Հաղարջով խյուսի համար՝
 - հաղարջ - 250 գր (կարմիր)
 - ջուր - 60 մլ
 - շաքարավազ - 60 գր
 - Կարմիր հաղարջով ջնարակի համար՝
 - ժելատին - 4-5 գր
 - ջուր - 30 մլ
 - ինվերտային օշարակ - 60 մլ
 - Սավոյարդի շերտի համար՝
 - ձու - 3 հատ
 - շաքարավազ - 150 գր
 - ալյուր - 150 գր
 - շաքարի փոշի - 100 գր
 - Ինչպես նաև`
 - ջեմ ծիրանի - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք փխրուն խմորը: Բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, աղը, շաքարավազը և խորանարդիկներով կտրատված սառը կարագը: Խառնում ենք մինչև փշրանքների առաջացումը: Լցնում ենք ջուրը և արագ հունցում խմորը քանի դեռ կարագը չի հալչել: Կլորացնում ենք խմորը, փաթաթում պոլիէթիլենային թաղանթի մեջ և դնում սառնարան 30-40 րոպեով:
Աշխատանքային մակերևույթին ալյուր ենք լցնում, սառը խմորը 3 մմ հաստությամբ գրտնակում ենք՝ թխելու ձևամանից մի փոքր մեծ տրամագծով: Խմորից կտրում ենք անհրաժեշտ տրամագծով շրջան: Որպես շաբլոն կարելի է օգտագործել ձևամանի օղակը (տվյալ դեպքում՝ 24-25 սմ): Կտրած շրջանը դնում ենք տապակի մեջ: Տեղափոխելիս խմորը չվնասելու համար կարելի է այն գրտնակել սիլիկոնե փոքր գորգի կամ յուղաթղթի վրա: Խմորը պատառաքաղով ծակծկում ենք: Թխում ենք 190 աստիճանում, մոտ 10 րոպե և հովացնում ենք:

 - Պատրաստում ենք մասկարպոնեով բավարուսը: Սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը, իսկ պանիրը թիակով տրորում ենք: Սերուցքը լցնում ենք պանրի վրա վերևից ներքև շարժումով խառնում: Դնում ենք սառնարան:

 - Ժելատինը սառը ջրում թրջում ենք, իսկ շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա տաքացնում: Այնուհետև Ժելատինը հալեցնում ենք և խառնում շոկոլադին:

 - Սպիտակուցն ու շաքարավազը գոլորշու վրա տաքացնում ենք մինչև 60 աստիճան: Գոլորշու վրայից վերցնում ենք, շարունակում հարել մինչև հովանա (4-5 րոպե՝ ամենաբարձր արագությամբ): Շոկոլադի 1/3-ը շատ արագ խառնում ենք հարած սերուցքի 1/3-ի հետ: Նույնպես արագ խառնում ենք շոկոլադի մնացած մասն ու դեղնուցները: Վերջում ավելացնում ենք սերուցքապանրային զանգվածը: Մուսսը պետք է օգտագործել անմիջապես:

 - Պատրաստում ենք հաղարջով խյուսը: Հաղարջը, շաքարավազն ու ջուրը դնում ենք կրակին ու եռացնում այնքան, մինչև հաղարջը փափկի: Այնուհետև զանգվածը ճզմում ենք ու անցկացնում մաղով:
 - Պատրաստում ենք հաղարջով մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուրի վերածվելը և տեղափոխում ենք սառնարան: Ժելատինը ջրում թրջում ենք: Սպիտակուցները խառնում ենք շաքարավազի հետ ու գոլորշու վրա տաքացնում մինչև 60 աստիճան՝ անընդհատ հարելով: Կրակից վերցնում ենք, շարունակում հարել այնքան, մինչև լրիվ հովանա ու վերածվի պինդ փրփուրի: Շոկոլադը խառնում ենք հաղարջի խյուսին:
Ժելատինը հալեցնում ենք ու խառնում հաղարջի խյուսին (կարևոր է, որ խյուսի ջերմաստիճանը սենյակայինից ցածր լինի): Ստացված զանգվածը լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ, խնամքով ավելացնում ու խառնում սերուցքը: Չենք հարում: Մուսսը պետք է օգտագործել անմիջապես:

 - Պատրաստում ենք կարմիր հաղարջով ջնարակը: Ժելատինը ջրում թրջում ենք, թողնում ուռչի, հետո դնում ենք գոլորշու վրա և տաքացնում մինչև լուծվելը:
Պատրաստում ենք ինվերտային օշարակ : Այնուհետև խառնում ենք օշարակը, հաղարջի խյուսն ու ժելատինը: Օգտագործում ենք անմիջապես, հենց որ ջնարակը սկսում է խտանալ: Եթե ջնարակը սառում է մինչև օգտագործելը, ապա տորթի վրա լցնելուց առաջ պետք է տաքացնել մինչև անհրաժեշտ խտության: - Պատրաստում ենք Սավոյարդի շերտը: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք և 75 գր շաքարավազի հետ հարում` մինչև զանգվածը պնդանա։
Դեղնուցները շաքարավազի մյուս կեսի հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի։ Դեղնուցային և սպիտակուցային զանգվածները միացնում ենք իրար։ Ալյուրը մաղում ենք և զգուշորեն ավելացնում խմորին։ Խմորը պետք է օդեղեն ստացվի։ Խմորն ու շաքարի փոշին լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և յուղաթղթով պատված տապակի մեջ շրջանի տեսք տալիս:
Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, տապակը տեղափոխում ենք ջեռոցի մեջ և 10 րոպե թխում ենք` առանց դուռը բացելու։ Այնուհետև տապակը հանում ենք, ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք մինչև 180 աստիճան և թխում ևս 5 րոպե:

 - Հավաքում ենք տորթը: Փխրուն շերտը դնում ենք տորթի տակդիրի վրա, վրան հավասարաչափ տարածում ծիրանի ջեմը:

 - Ջեմի վրա դնում ենք փոքր կտորների բաժանած Սավոյարդի շերտը: Ամուր հագցնում ենք տորթի օղակը, բիսկվիթի վրայից լցնում բավարուսը: Առնվազն 2 ժամով դնում ենք սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:Ժամանակը լրանալուց հետո օղակը բացում ենք, ամրացնում այնպես, որ 1 սմ արանք մնա: Վրայից լցնում ենք կարմիր հաղարջի մուսսը, առնվազն 2 ժամով դնում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:

 - Ջնարակը լցնում ենք տորթի վրա ու թիակով հարթեցնում: 1-2 ժամով դնում ենք սառնարան: Բարակ դանակը մտցնում ենք տաք ջրի մեջ, խնամքով սահեցնում օղակի պատերի ներսի կողմով և օղակը հանում:

 - Պատրաստ է:

 
Ահա և վերջ, հատապտղային տորթ-մուսս ուտելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: