
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Մսով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն

- Մայոնեզն ու թթվասերը խառնում ենք:

- Ավելացնում ենք ձուն:

- Այնուհետև համեմում ենք աղով և խառնում ենք:

- Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և փորձում ենք ստանալ պինդ խմոր:

- Պատրաստում ենք միջուկը, որի համար սոխն օղակաձև կտրատում ենք:

- Տավարի միսը մանր կտրատում ենք:

- Կարտոֆիլը խորանարդաձև կտրատում ենք:

- Կարտոֆիլը, միսն ու սոխը խառնում ենք:

- Միջուկը համեմում ենք աղով ու պղպեղով:

- Ձևամանը (23 x 23 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում ենք խմորի մի մասը:

- Միջուկը լցնում ենք խմորի վրա:

- Վրան լցնում ենք խմորի մյուս մասը, հավասարապես տարածում ենք ու մոտ մեկ ժամ թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Համեղ կարկանդակը պատրաստ է:

Տավարի միսը կարելի է փոխարինել գառան, հավի, խոզի մսով։ Այդպես նույնպես շատ համեղ է ստացվում։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: