
Մսով ռագու բանջարեղենով ու սնկով
Բաղադրիչներ
- միս տավարի - 700 գր
- կարտոֆիլ - 500 գր
- սոխ - 200 գր
- գազար - 200 գր
- սունկ շամպինիոն - 200 գր
- սոյայի սոուս - 4 ճ/գ
- սխտոր - 2 ատամիկ
- լոլիկի մածուկ - 1 ճ/գ
- պապրիկա - 1 թ/գ
- պղպեղ կարմիր - 1/3 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Տավարի միսը բաժանում ենք փոքրիկ կտորների։

- Սոխը մաքրում ու կիսալուսնաձև կտրատում ենք։

- Գազարը մաքրում ու կտրատում ենք։

- Սխտորը մանր կտրատում ենք։

- Սունկը նույնպես կտրատում ենք։

- Կաթսայի մեջ լցնում ենք մի քիչ բուսայուղ, տաքացնում ենք, ապա ավելացնում ենք տավարի միսն ու տապակում ենք։

- Եփում ենք այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ ներծծվի։

- Կրկին բուսայուղ ենք ավելացնում, ապա լցնում ենք սոխը, գազարն ու սխտորը։

- Ավելացնում ենք սունկն ու ևս 10 րոպե տապակում ենք։

- Կարտոֆիլը մաքրում ու կտրատում ենք։

- Մսին ավելացնում ենք 1-1,5 լ ջուրն ու հասցնում ենք եռման աստիճանի։

- Ավելացնում ենք կարտոֆիլն ու ևս 30 րոպե եփում ենք։

- Տավարի մսով ուտեստը պատրաստ է։

Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: