- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Գրանոլա
Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 1 բաժակ
- պնդուկ - 1 սուրճի գավաթ
- ընկույզ - 1 սուրճի գավաթ
- նուշ - 1 սուրճի գավաթ
- արևածաղկի սերմեր - 1 սուրճի գավաթ
- չիր սալորի - 0.5 բաժակ
- կարագ - 30 գր
- մեղր - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր բաղադրիչները, բացի մեղրից ու կարագից, լցնում ենք ձևամանի մեջ, դնում ենք ջեռոցի մեջ ու մոտ 20-30 րոպե պահում, մինչև գույնը փոխվի:
- Այդ ընթացքում մեղրն ու կարագը հալեցնում ենք: Ձևամանը հանում ենք ջեռոցից, ավելացնում ենք հալեցրած կարագի ու մեղրի խառնուրդն ու կրկին դնում ենք ջեռոցի մեջ:
Չպնդացած վիճակում հանում ենք ու թողնում, որ սառչի (սառչելիս պնդանում է): Այնուհետև ձեռքերի օգնությամբ առանձնացնում ենք:
- Համեղ գրանոլան պատրաստ է:
Մատուցում ենք մածունի, կաթնաշոռի կամ հունական յոգուրտի հետ: Ցանկության դեպքում կարող եք վայելել մուրաբայի հետ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: